Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ավետյան. «Ղարաբաղյան հակամարտության շնորհիվ մեր ժողովուրդների մարգինալ մասը հարստանում է»

Հոկտեմբեր 01,2014 16:40

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, գրող Վահե Ավետյանն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին, մասնավորապես հայտարարեց. «Ավելի քան 20 տարի փորձում ենք պայմանավորվել: Մեր լիդերները կարող էին պայմանավորվել մի քանի ժամվա ընթացքում, եթե ցանկանային: Ես բոլոր սերնդի մեր կառավարիչների մոտ տեսնում եմ չպայմանավորվելու ցանկություն : Ինձ թվում է , որ դա փաստ է, որովհետեւ եթե նրանք լուծեն հակամարտությունը, այդ լիդերների, այդ մարդկանց անհրաժեշտությունը պարզապես վերանում է:

Այսինքն՝ այդ մարդիկ իրենց իշխանությունը,իրենց բարեկեցությունն ունեն հակամարտության շնորհիվ: Այսինքն՝ մեր ժողովրդի մարգինալ(լուսանցքային) հատվածը հակամարտության շնորհիվ հարստանում է, մնացած բոլորը աղքատ են: Իրականում ժողովուրդը դա հասկանում է, գուցե դա մենք չէինք հասկանում 20 տարի առաջ, 10 տարի առաջ, այժմ արդեն կա համացանց, ամբողջ տեղեկատվությունը մատչելի է: Ժողովուրդը արդեն հասկանում է, որ մեր լիդերները չեն ուզում պայմանավորվել:

Պայմանավորվածությունները արվում են թաքուն, ժողովուրդը չգիտի, թե ինչի մասին են խոսում, հանդիպում են մեկ այստեղ, մեկ՝այնտեղ, եւ հետո դուրս են գալիս եւ ասում՝ հանուն բանակցային գործընթացի ինչ-որ բան չենք կարող ասել: Այսինքն՝ ժողովրդին չեն ասում, թե ինչի մասին է խոսքը: Մեր երկու ժողովուրդների մոտ ենթագիտակցորեն այնպիսի զգացում է, որ ինչ-որ գաղտնապահություն է եւ ինչ-որ փաստի առաջ են կանգնեցնում»:

Vahe_Avetyan_2
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031