Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆարմանյանը հեգնում է. «Որպեսզի ապացուցվի, որ ընդդիմադիր են, ասում են՝ Հ1-ը ինձ եթեր չի կանչում»

Հոկտեմբեր 01,2014 16:29

Երեկ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ դժգոհեց խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, որ Հանրայինը չի համապատասխանում իր բովանդակությանը եւ որ քաղաքական հաղորդումների ընդդիմության ներկայացուցիչներին չեն հրավիրում, ձայն չեն տալիս: Բացի այդ, պարոն Քոքոբելյանը դժգոհեց, որ երբ երկրում քաղաքական պրոցեսներ են ընթանում, միացնում ես Հանրայինը՝ բացարձակ այլ բան է ցուցադրվում:

Այսօր ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը արձագանքեց ընդդիմադիր պատգամավորների այս դժգոհություններին՝ ասելով, որ եթե պատգամավորը դժգոհում է, որ իրեն կամ իրենց քաղաքական թիմին քիչ են լուսաբանում, բնականաբար, նա չի կարող ընդունել, որ իրենց սեփական հեռուստաալիքով ամբողջ օրը միայն իրենց են ցուցադրում. «Սա օբյեկտիվ է: Ակնկալիքները Հանրային հեռուստատեսությունից աճելու են»:

Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացների հավասարակշռված լուսաբանմանը՝ Սամվել Ֆարմանյանն ասաց, որ տարբեր կազմակերպություններ ունեն հատուկ գործիքակազմեր՝ նման ուսումնասիրություններ եւ հետեւություններ անելու համար. «Երբ խորհրդարանական այս ամբիոնից կատարվում է որեւէ հարցադրում, լինում է ելույթ, մարդկանց թվում է, որ խորհրդարանում այդ օրվա ամենակարեւոր իրադարձությունը հենց իր ելույթն է: Քանի որ հեռուստատեսությամբ էլ չի տեսնում ելույթը, համարում է, որ դա անկողմնակալ լուսաբանում չէ: Հորդորում եմ իմ գործընկերներին շատ հանգիստ մոտենալ դրան:

Մասնագիտական կառույցների գնահատականները խոսում են հակառակի մասին, որ արդեն տեւական ժամանակ է՝ 2009-ից սկսած, որեւէ մասնագիտական ուսումնասիրություն չի հանգել եզրակացության, որ Հանրայինը կողմնակալ է լուսաբանել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները՝ լինեն դրանք ընտրական, թե ոչ ընտրական ցիկլերում: Սա ակադեմիական փաստ է, եւ վիճել հնարավոր չէ: Չի կարելի սա որակել, թե իշխանությունները վախենում են տվյալ մարդու հայտարարությունից եւ հատուկ այդ հայտարարությունը եթեր չեն հեռարձակում: Հայաստանում վաղուց անցել են այդ ժամանակները: Չկա որեւէ թեմա, որի մասին հեռուստատեսությամբ չի խոսվում, չի քննադատվում, ամենասուր ձեւով որակումներ չեն տրվում: Հետևաբար` սա կապել Հանրային հեռուստատեսության հետ՝ աբսուրդ է:

Բոլորս էլ հասկանում ենք, որ քաղաքական ընդդիմության համար, որպեսզի ամբողջությամբ ապացուցված լինի ընդդիմադիր լինելը, տասնյակ չափանիշների կողքին պետք է լինի նաեւ 11-րդը: Հ1-ը ինձ եթեր չի կանչում: Բոլորս էլ հասկանում ենք ինչի մասին է խոսքը: Պարզապես սա քաղաքական տեխնոլոգիաներից մեկն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031