Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը կարևորում է զարգացմանը քաղաքացիական ներգրավվածությունը

Հոկտեմբեր 01,2014 16:24

Սեպտեմբերի 28-30-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար և ՄԱԿ-ի Զարգացման խմբի նախագահ Հելեն Քլարկը առաջին անգամ ժամանել էր Հայաստան:

Կառավարության, քաղաքացիական հասարակության, կին առաջնորդների և միջազգային զարգացման գործընկերների հետ քննարկումների ժամանակ տկն. Քլարկը ընդգծել է քաղաքացիական ներգրավվածության սկզբունքի կարևորությունը զարգացման աջակցության գործում. «ՄԱԶԾ-ն համագործակցում է Հայաստանի ժողովրդի և կառավարության հետ` ներկայի և ապագայի մարտահրավերների դեմ զարգացման լուծումներ գտնելու ուղղությամբ: Հայերը շատ գործունյա և կարող ժողովուրդ են: Իմ կարճատև այցի ընթացքում ես շատ եմ տպավորվել այստեղ առկա պրոֆեսիոնալիզմի մակարդակով և տաղանդով: Ինձ շատ է ոգևորում նաև կանանց առաջնորդության զարգացումը, այդ թվում` տեղական մակարդակում»:

Հելեն Քլարկը տպավորված էր նաև նորարարության ուղղությամբ կատարված աշխատանքներով, այն է` «փորձագետ քաղաքացի» գաղափարի միջոցով բնակչության մասնակցության խթանումը կառավարման, ինչպես նաև զարգացման լուծումների և արդյունավետ հանրային ծառայությունների նախագծման գործում: ՄԱԶԾ-ն լայն հնարավորություններ է ստեղծում, որպեսզի քաղաքացիները մասնակցեն զարգացման լուծումների մշակմանը և տարածեն իրենց գաղափարները կառավարության և քաղաքացիական հասարակության շրջանում:

Քլարկը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՄԱԿ-ի քննարկումներին այն նոր նպատակների շուրջ, որոնք 2015թ.-ից հետո փոխարինելու են Հազարամյակի զարգացման նպատակներին: Նա անդրադարձել է «Ապագան, որ ուզում ենք» գլոբալ քննարկումներին`այն աշխարհի մասին, որտեղ ցանկանում ենք ապրել 20 տարի անց: «Հինգ միլիոն մարդիկ ամբողջ աշխարհում մասնակցել են երկխոսությանը և բարձրաձայնել իրենց առաջնահերթությունները: Նրանք ուզում են նոր աշխատատեղեր, բարելավված կրթություն և առողջապահություն, ինչպես նաև ազնիվ ու արդյունավետ կառավարում»,-ասել է Հելեն Քլարկը:

Հայաստանի մարզերի կին առաջնորդների հետ քննարկման ժամանակ Հելեն Քլարկը կիսել է իր անձնական փորձն ու գաղափարները և իր աջակցությունը հայտնել կանանց իրավազորմանը. «Շատ ժամանակ և աշխատասիրություն է պահանջվում, որպեսզի կանայք բարձունքի հասնեն: Անհրաժեշտ է նպատակասլաց և սեփական հնարավորությունների վրա վստահ լինել: Փորձի փոխանակման և միմյանց օժանդակելու համար կարևոր է նաև առաջնորդ պաշտոններում գտնվող կանանց խմբերի ստեղծումը»: Հելեն Քլարկը բարձր է գնահատել նաև ՄԱԶԾ-ԵՄ համատեղ նախաձեռնության` «Կանայք տեղական ժողովրդական գործընթացներում» ծրագրի արդյունքները:

Մեկնաբանելով Հայաստանում ՄԱԶԾ-ի ռազմավարական առաջնայնությունների հարցը` Հելեն Քլարկն ընդգծել է, որ ՄԱԶԾ-ն անկողմնակալ գործընկերոջ դեր է կատարում այնպիսի բարդ խնդիրներին անդրադառնալիս, ինչպիսին են մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, և կանանց ու տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը: Նա առաջարկել է նաև ՄԱԶԾ-ի շարունակական աջակցությունը համայնքային կառավարման բարելավման և տեղական զարգացման համար: Նա կարևորել է երիտասարդների դերը և նրանց գործազրկության բարձր ցուցանիշները հաղթահարելու անհրաժեշտությունը: Կենտրոնանալով կայուն զարգացման սկզբունքների վրա` նա առաջարկել է ՄԱԶԾ-ի աջակցությունն էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լավագույն օրինակները տարածելու գործում:

Հելեն Քլարկը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, կին առաջնորդների և զարգացման գործընկերների հետ: Նա այցելել է նաև Տավուշի մարզի Բագրատաշեն համայնք` ծանոթանալով չորացրած մրգի հավաքագրման կենտրոնին, որը կառուցվել է տեղական իշխանությունների, բիզնեսի և համայնքային կազմակերպությունների կողմից` ՄԱԶԾ-ի աջակցությամբ:

Իր այցելության ընթացքում Հելեն Քլարկին ուղեկցում էին ՄԱԶԾ-ի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ջիհան Սուլթանօղլուն, ինչպես նաև ՄԱԶԾ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՄԱԿ-ի հայկական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031