Հայաստանում շարունակվում են փակվել փոքր խանութները, իսկ դրանց զուգահեռ սնկի պես աճում են սուպերմարկետները՝ նպաստելով գործազրկության աճին: Այսօր այս մասին «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Եթե այս տեսակ խանութները համատարած փակվում են, քաղաքացին հայտնվում է գործազուրկի կարգավիճակում: Ստացվում է՝ մենք մի կողմից քաջալերում ենք մանր ու միջին բիզնեսի զարգացումը, մյուս կողմից՝ խժռում դրանց»:
Անդրադառնալով տեղական արտադրության թեմային, տիկին Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այսպիսի երիտասարդ երկրում պետք է զարկ տալ հայրենական արտադրությանը: «Պետությունը պետք է հասկանա, որ տեղական արտադրանքը մեզ մոտ վերահսկելի է, իսկ ներկրված արտադրանքի դեպքում դա գրեթե անհնար է դառնում»,-ասաց բանախոսը ՝հավելելով, որ եթե այլ երկրներում հարկային դաշտի օրենքի փոփոխություններ լինում են 5-10 տարին մեկ, մեզ մոտ դրանք դարձել ծամոնի պես՝ ամեն օր փոխվում են:
«Շրջանառության հարկի մասին» օրենքին էլ անդրադառնալով, Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահն առաջարկեց օրենքը կիրառել կամավորության սկզբունքով:
Կարդացեք նաև
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ