Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Երևանի մանուկներին» ծրագրի վերջին փուլը

Հոկտեմբեր 01,2014 15:41

Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնության՝ «Երևանի մանուկներին» ծրագրի երրորդ՝ վերջին փուլն է մեկնարկել։ Մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ 17 երեխաներ հիպոթերապիայի, հիդրոթերապիայի մեկական ամիս տևած փուլերից հետո ևս մեկ ամիս մասնակցելու են արտթերապիայի, որի ընթացքում երեխաներն աշխատելու են ավազով ու կավով։

«Երբ մեկնարկում էինք նախագիծը, նման արդյունք անգամ չէինք էլ կանխատեսել. ծրագիրը սպասվածից ավելի օգտակար ու հաջողված եղավ։ Անվճար թերապիաները ոչ միայն ֆինանսական օգնություն էին այս երեխաներին միայնակ մեծացնող մայրերի համար, այլեւ ծրագիրն ամբողջությամբ նաև հոգեբանական մեծ օգնություն էր մայրերի համար։ Քաղաքապետարանի այս ծրագրի շնորհիվ մայրերը հոգեբանական շատ խնդիրներ հաղթահարեցին և գործնականում համոզվեցին, որ իրենք այս երեխաների մասին հոգ տանելու դժվար առօրյայում միայնակ չեն։ Հրաշալի ծրագիր էր»,- նշել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

Ծրագրի արտթերապիայի փուլը, որը կրում է «Երազի տուն» անվանումը, անցկացվում է «Հայ մայրեր» կազմակերպության գրասենյակում։ Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ծրագրի ավարտական փուլի մեկնարկի օրն այցելել է շահառուներին և հայտնել ծրագրի շարունակելիության մասին։

«Ամփոփելով արդյունքները, զրուցելով մայրերի հետ եւ մասնագետների հետ քննարկելով՝ մենք գնահատեցինք ծրագրին հաջորդ տարի ևս աջակցելու կարևորությունը։ Եվ քանի որ նման ծրագրերը ևս Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում են, հաջորդ տարի ծրագիրն առավել ընդգրկուն կլինի»,-նշել է քաղաքապետի օգնականը։

Սամվել Մերթարջյանը «Երազի տուն» այցելած փոքրիկներին նաև «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության խորհրդանշական իրերով փաթեթներ է նվիրել։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031