Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետն ինքն իրեն դոկտորի աստիճան է «շնորհել»

Հոկտեմբեր 01,2014 15:14

Սյունիքի մարզպետարանի կայքից  տեղեկանում ենք, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 2014 թ. ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտական աշխատանք եւ ստացել ոչ ավել, ոչ պակաս պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան:

Նման տեղեկություն չգտանք Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կայքում:

Ավելին, Aravot.am-ին ԲՈՀ-ից հայտնեցին, որ նախ պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր չի լինում, եւ հետո Սուրիկ Խաչատրյանը երբեք գիտական ատենախոսություն չի պաշտպանել, անգամ թեկնածուական աստիճան չունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Երևի գտել են,որ նա բնածին դոկտոր է, և հարցը բարձրացրել են ի գիտություն բոհ-ի …
    Ի վերջո, եթե Լիսկայի հովանավորյալը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է, ապա ինչն է խանգարում, որ Լիսկան էլ դոկտոր կոչվի….¿¿¿

  2. Եթե դոդը ակադեմիկ է թող լիսկան էլ դոկտոր լինի

  3. Գայանե says:

    Ինչ-ինչ ճանապարհներով, մարզպետ նշանակվելու թեմայից շեղելու համար, հիմա էլ, չեղած դոկտորի թեմա են շրջանառության մեջ դրել… թող դոկտոր էլ դառնա, ակադեմիկ էլ դառնա, բայց միայն իր տան համար ու կեղտոտ, արյունոտ ձեռքերը հեռու պահի Սյունիքից: Իր չեղած հալով ձեռք է առնում նրանց, ովքեր բնածին ակադեմիկներ ու պրոֆեսորներ են: Մի հատ, 4-րդ դասարանի թելադրություն տվեք, թող հաշվի, թե վերանշանակման համար ատեստացիա է անցնում, տեսեք ի՞նչ գնահատական կստանա…կամ փոխադրություն տվեք` թող գրի. տեսեք, որ վայրահաչությունից բացի, միտքը այլ ուղղությամբ չի աշխատի…

  4. Հոպար says:

    եթե չեմ սխալվում լֆիկ սամոն էլ ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դեռ թեկնածու է

  5. Ալվարդ says:

    Ժողովուրդը թող թույլ չտար, որ նրան նորից դնեին:

  6. Աշոտ says:

    Հարգելի՝ Աննա Իսրաելյան, ինչ վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանին, եթե մենք դրական ենք մեկնաբանում, դուք չեք ընդունում, որ ժողովուրդը տեղեկանա: Դա է՞ ձեր արդարությունը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031