Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու ոչ իշխանական ուժերը համաձայնության են եկել

Հոկտեմբեր 01,2014 15:01

Մինչեւ կառավարության եւ պատգամավորների հարցուպատասխանը` 16.30, խորհրդարանական քաղաքական ուժերը կառավարության ներկայացուցիչների հետ կքննարկեն շրջանառության հարկը որոշակի վերապահումներով կիրառելու մասին հարցերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը`ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտված խորհրդակցությունից հետո: Պատգամավորները եւ կառավարության ներկայացուցիչները, մասնավորաբար, կփորձեն հստակեցնել որոշակի սկզբունքային մոտեցումներ`չանցնել ԱԱՀ դաշտ, այն վերջին տուգանքը, որ փաստաթուղթ չլինելու դեպքում լինում է, չանցնել, կամ 58.35 մլն դրամի շեմը բարձրացնել:

«Այս դիրքորոշումները մենք խոշորացված կհստակեցնենք, իսկ հետագան՝ աշխատանքային կարգով: Մինչև չհանդիպենք կառավարության հետ, որևէ բան չենք կարող ասել: Այն, որ բոլոր քաղաքական ուժերը հայտնեցին իրենց մտահոգությունը, որ կա խնդիր, ակնհայտ էր: Բոլորը գտնում են խնդիր կա, պետք է լուծել: Սպասենք հանդիպմանը»,- ասաց Միքայել Մելքումյանը:

«Կառավարությունը արգումենտներ է բերում և բերելու է նաև հարցուպատասխանի ժամանակ, որ դեմ են: Մենք ներկայացրեցինք, որ սա լուրջ քաղաքական զարգացումներ կարող է ունենալ, Գյումրիում լուրջ շարժումներ կան և ժամը 16:00-ին հավաքվելու են ԱԺ մոտ: Նշեցինք նաև, որ արտահերթ նիստ հրավիրելու պատրաստակամություն ունենք: Այսինքն՝ իրենք տեղյակ են, թե ինչ զարգացումներ կարող են լինել և, ելնելով ռացիոնալ առաջարկներից, մենք առաջարկում ենք, որ կառավարությունը մինչև հարցուպատասխանը գա Գալուստ Սահակյանի մոտ քննարկման, ներկայացնենք խնդիրները: Խնդիրը բոլորն ընդունում են, որ կա, լուծումներ պետք է գտնենք: Գոնե այսօր սկզբունքային որոշումներ կայացնենք, մանրամասները կարող են լինել վաղը»,- հավելեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Լրագրողներից մեկը տարակուսեց`ընդդիմությունը փորձելու է օգնե՞լ իշխանությանը, որ քաղաքական զարգացումներ չլինեն, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մեր խնդիրը փոքր բիզնեսին չվնասելն է»: Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ այս իրավիճակից որևէ ուժ քաղաքական դիվիդենտ չի ակնկալում, քանզի առևտրի ոլորտում 37 հազար մարդ է աշխատում ու նրանք պատասխանի են սպասում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031