Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Փոքր բիզնեսը երբեք դեմ չէ հարկեր մուծելուն. երբ օրենքները հաճախ փոխվում են, դա է փոքր բիզնեսի համար դառնում խնդիր»

Հոկտեմբեր 01,2014 14:46

«Փոքր բիզնեսը երբեք դեմ չէ հարկեր մուծելուն, այն միշտ իրեն հասանելի հարկը ցանկանում է վճարել: Սա խնդիր չէ, բայց երբ օրենքները շատ հաճախ փոխվում են, դա է փոքր բիզնեսի համար դառնում խնդիր, այս դեպքում նրանք չեն իմանում ինչպիսին կլինի գների տատանումը»: Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե ինչի՞ պատճառով է, որ երկրում կառավարության եւ ՓՄՁ ներկայացուցիչների միջեւ չկա երկխոսություն՝ նկատի ունենալով «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, այսպես պատասխանեց Եվրամիության կողմից Հայաստան հրավիրված առեւտրի ֆինանսավորման խորհրդական Տորեկ Ֆարհադը, որն այսօր ներկա էր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից կազմակերպած առեւտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանսին:

Միջազգային փորձագետն առաջարկում է ստեղծել բանկերի եւ ՓՄՁ-ների միջեւ փոխվստահության մթնոլորտ, որի դեպքում միայն հնարավոր կլինի երկրում ապահովել փոքր եւ միջին բիզնեսի աճը. «Կառավարությունը երկխոսության մեջ պետք է լինի փոքր եւ միջին բիզնեսի հետ՝ հարկերի բոլոր տեսակի կարգավորումները պետք է նրանց ներկայացուցիչների հետ համաձայնության արդյունքում կատարվեն: Երբ կառավարությունը բիզնեսից թափանցիկություն է ուզում, առաջինը ով շահում է, հենց փոքր եւ միջին բիզնեսն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Եվրոպացի առեւտրի ֆինանսավորման խորհրդականից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման վրա ԵՏՄ անդամակցությունը, ինչին մեր զրուցակիցը պատասխանեց, որ եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, ապա նրա համար լայն շուկա է բացվելու. «Այդ շուկան շատ բնական եւ սովորական շուկա է հանդիսանում Հայաստանի համար:Բանկերը Հայաստանում նույնպես սերտորեն կապակցված են Ռուսաստանի եւ կենտրոնական Ասիայի բանկերի հետ եւ Հայաստանում գործող բազմաթիվ փոքր ձեռնարկությունների համար սա շատ լավ հնարավորություն է»:Մեր Եվրոպացի զրուցակցի խոսքով՝ Հայաստանի համար Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միայն լավ հնարավորություն են ստեղծում Հայաստանից Ռուսաստան ապրանքներ արտահանելու համար:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031