Համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնի սպանություններից մեկը կատարվել է 1994 թվականին` ֆուտբոլի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո:
ԱՄՆ-ի հետ հանդիպման ժամանակ Կոլումբիայի հավաքականի պաշտպան Անդրես Էսկոբարը ինքնագոլի հեղինակ է դարձել: Պարտվելով` Կոլումբիայի հավաքականը վերադարձել է հայրենիք: Սակայն այնտեղ, հարազատ Մեդելյին քաղաքում ֆուտբոլիստին մահ էր սպասվում: Բարերից մեկի անվտանգության աշխատակից Ումբերտո Մունյեսը, ճանաչելով հաստատության առջեւ իր ավտոմեքենայի մեջ նստած Էսկոբարին, գնդակահարել է նրան` մարմնի մեջ թողնելով 10 փամփուշտ: Ականատեսների պատմելով` նա ամեն մի կրակոցի ժամանակ գոռացել է «Գոլ»:
Դատարանը Մունյեսին դատապարտել է 43 տարվա ազատազրկման, սակայն մարդասպանը ժամանակից բավականին շուտ է ազատ արձակվել` լավ վարքագծի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` las2orillas.co-ի