Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը պետք է առանձին զրուցեր ՓՄՁ ներկայացուցիչների հետ, հետո ընդուներ «Շրջանառության հարկի մասին» օրենքը»

Հոկտեմբեր 01,2014 14:00

«Շրջանառության հարկի մասին» օրենքը ընդունելուց առաջ անհրաժեշտ էր վերլուծություններ իրականացնել: Այս կարծիքն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «ՀայԷկոնոմբանկի» տնօրեն Արմեն Նալջյանը, որն այսօր ներկա էր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից կազմակերպած առեւտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանսին, որը վերաբերում էր փոքր եւ միջին ձեռնարկությունների իրազեկությունը եւ Հայաստանում առեւտրի գործիքների հասանելիությունը բարելավելուն:

Ըստ պրն Նալջյանի՝ կառավարությունը պետք է առանձին զրուցեր ՓՄՁ ներկայացուցիչների հետ, ծանոթանար նրանց հուզող խնդիրներին. «Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է փորձեր լուծում տալ, կամ վերլուծեր, թե այս փոփոխությունը, որը կատարվելու է, ի՞նչ ազդեցություն կունենա, դրանից հետո ընդուներ այդ օրենքը»:
Նրա խոսքով՝ կառավարությունն է որդեգրել այդ քաղաքականությունը. «Կառավարության աշխատանքի արդյունքին ժողովուրդը գնահատական կտա: Արդեն հիմա սկսել է գնահատական տալ: Ժողովուրդը շատ է վերջերս բողոքի ալիք բարձրացնում: Պետք է պարտադրել կառավարությանը, ճիշտ է՝ չպետք է նստել եւ սակայն այդ ամենին խելամիտ կերպով լուծում կարելի է տալ: Մեր երկրի զարգացման համար ամեն ինչ պետք է անենք: Այս երկիրը իմն է, ձերն է, ոչ թե մի քանի չինովնիկինը»:

Պրն Նալջյանի հետ նաեւ զրուցեցինք Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսին բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքներից. «Բանկերը առեւտրի խթանման համար տարաբնույթ գործիքներ պետք է առաջարկեն՝ երաշխավորագրեր, արտադրության, արտահանման եւ ներմուծման համար տրամադրվող ցածր տոկոսով կարճաժամկետ վարկեր: Մեր ՓՄՁ-ները պետք է օգտվեն նմանատիպ գործիքներից, բանկերը իրենք պետք է հաճախորդներին տեղեկացնեն, որ գոյություն ունեն նման գործիքներ»:
Պրն Նալջյանի խոսքով՝ վերջին տարիներին ՓՄՁ-ներն օգտվում են վարկավորման տարբեր տեսակներից եւ իրենց բանկի օրինակով կարող է ասել, որ 2014 թվականին 40 տոկոս ծավալային աճ է գրանցվել, եւ 35 տոկոս՝ քանակային աճ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարըё   tert.am– ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031