Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ի՞նչ ընդդիմադիր, ԲՀԿ-ն ընդդիմություն ա՞» (տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2014 13:30

«Երբ արտահերթը հրավիրած քաղաքական գործիչները իրենց ակտիվ պատգամավորներով հանդերձ ներկա կլինեին, այդ ժամանակ իրավունք կունենայի հարցնել`ՀՀԿ-ն եկե՞լ է, թե՞ չէ»

«Եթե մինչ այս քաղաքական ուժերն ասում էին, որ ստվերը հիմնական թիրախն է, վերացնենք ստվերը, հիմա այլ բան են ասում… Այսօր սրա վրա ենք աչք փակում, վաղն էլ ուրիշ բանի վրա աչք կփակենք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շրջանառության հարկի նվազեցման օրենքի կիրարկմանը եւ այդ առիթով հանրապետությունում առաջացած բողոքի ալիքին, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք , օրենքը գործողության մեջ է մտնում այսօրվանից, երեկ ընդդիմության առաջարկը`արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել օրենքի կամավորության սկզբունքով կիրարկման մասին հարցը, ՀՀԿ-ն տապալեց:

Դեռ երկու շաբաթ առաջ սկսված առեւտրականների բողոքի ակցիաները շարունակվում են: Այսօր 15.30 բողոքավորները կրկին ցույց կանեն խորհրդարանի մոտ: Իսկ մինչ այդ, 13.03 հարցը ընդդիմության առաջարկով հրատապ կարգով կքննարկվի  ԱԺ նախագահի մոտ:

«Ի՞նչ ընդդիմադիր, ԲՀԿ-ն ընդդիմություն ա՞: Դու մի մոռացիր իրենց նախագահի հայտարարությունը`ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ երեկ ՀՀԿ-ն ընդառաջ չգնաց ընդդիմությանը եւ տապալեց արտահերթ նիստը: «Երբ արտահերթը հրավիրած քաղաքական գործիչները իրենց ակտիվ պատգամավորներով հանդերձ ներկա կլինեին, այդ ժամանակ իրավունք կունենայի հարցնել`ՀՀԿ-ն եկել է, թե`չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031