Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթի գործով նիստը հետաձգվեց, Սերժ Սարգսյանի հնչեցրածի վերաբերյալ հայտարարությունը՝ չթույլատրվեց

Հոկտեմբեր 01,2014 13:07

Քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը: Պատճառն այն էր, որ ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը հանդես եկավ հանրային պաշտպան ունենալու միջնորդությամբ, սակայն նիստի նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ չտվեց մանրամասն հիմնավորումներ ներկայացնել:

Այս առիթով ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը ռեպլիկի կարգով նետեց, թե «լավագույն հիմնավորման միջոցը ավտոմատն է»:

Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պողոսյանը ցանկացավ հայտարարություն անել, սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց:

Մնացական Մարտիրոսյանը Ալեք Պողոսյանի միջնորդությունը բավարարեց, նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031