Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսակետ լինելու է առնվազն երկուսը՝ Լաչինում եւ Սոթքի լեռնանցքում. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 01,2014 12:42

Եվ այսպես՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը հրապարակվեց, եւ պարզվեց, որ որոշ ապրանքատեսակների ներկրման հարցում Հայաստանն «արտոնյալ ժամկետ» է ստանում։ Պարզ ասած՝ Հայաստանին թույլ են տալիս մոտ 800 ապրանքատեսակների մաքսատուրքերը բարձրացնել ոչ թե անմիջապես, այլ, ասենք, միությանն անդամակցելուց 4-5 տարի հետո։

Հրապարակված փաստաթղթից պարզ է դառնամ նաեւ, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ այնուամենայնիվ լինելու է, ընդ որում՝ առնվազն երկուսը (Լաչինում եւ Սոթքի լեռնանցքում): Լավ, ենթադրենք՝ սկզբնական շրջանում դրանք ձեւական բնույթ են կրելու, բայց հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանն ու Ղազախստանը ցանկացած պահի կարող են այդ մաքսակետերում ինչ-որ միջադեպեր կազմակերպել եւ այդ առթիվ զինված ջոկատներ ուղարկել՝ «մաքսակետերի բնականոն աշխատանքն ապահովելու համար»։ Պատկերացրեցի՞ք հետեւանքները։

Անցնենք առաջ։ Հայաստանն արդեն 24 տարի է գտնվում է շրջափակման մեջ եւ արտաքին աշխարհի հետ կապվելու երկու ճանապարհ ունի՝ Վրաստանով ու Իրանով։ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո Ռուսաստանը մաքսակետեր է տեղադրելու նաեւ Մեղրիում, Բագրատաշենում ու Վրաստան տանող մյուս ճանապարհների վրա, այսինքն՝ Հայաստանը նաեւ ներսից է շրջափակվելու։ Առաջ Հայաստանն ուներ չորս հարեւան, որոնցից երկուսի հետ սահմանը փակ էր, մյուս երկուսի հետ ոնց կարողանամ՝ հարաբերվում էինք։ Հիմա երկու սահմանները մնալու են փակ, մյուս երկուսի բանալիներն էլ գտնվելու են Եվրասիական միության (պարզ ասած՝ Ռուսաստանի) գրպանում։ Հիմա ինքներս մեզ հարց տանք՝ հնարավո՞ր է, որ որեւէ երկրի շրջափակումը խստացվի, բայց երկրի տնտեսությունը դրանից շահի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031