Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը ԱԺ-ում պոռթկաց. «Բերեք տղամարդավարի քվեարկենք, մեղք են ժողովուրդը, ի՞նչ պիտի խաբեք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2014 12:38

Այսօր ԱԺ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկեց հրատապ խորհրդակցություն հրավիրել եւ քննարկել Շրջանառության հարկի մասին օրենքի խնդիրները:

Արամ Մանուկյանն առաջարկեց, որ կանոնակարգը չխախտելու համար հիմա ընդմիջում հայտարարել, կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդակցություն հրավիրել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Շատ հետաքրքիր քառյակ, եռյակ է ձեւավորվել: Երկու օր առաջ այդ առաջարկությունը մենք արեցինք, գնացիք, խորհրդակցեցիք՝ գնացիք այլ ճանապարհով: Մեր փոխարեն դուք եք հիմա առաջարկում: Ի՞նչ պատահեց: Մենք դեմ չենք այդ հավաքվելուն: Իհարկե, թող որոշի ԱԺ նախագահը, խնդիր կա, պետք է քննարկենք: Ուզում եք լարումներ մտցնել, լավամարդ լինել, որ դուք ուզում եք, մենք չենք ուզում: Հիմա նորից ասում ենք՝ խնդիր կա, եկեք քննարկենք»:

Միքայել Մելքումյանը բացատրեց, որ «դուք առաջարկում էիք երեկ, որ մենք հրաժարվենք արտահերթ նիստն անելուց ու գնայինք քննարկման, բայց արդեն ստորագրությունները հավաքել էինք եւ ժողովուրդը մեզ սպասում էր, չէինք կարող հետ գնալ»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ տոնավաճառների վաճառականներն ասել են, որ վարչապետն իրենց ուղղորդել է ԱԺ եւ ԱԺ-ն է, որ այդ հարցը պետք է լուծի. «Հիմա պարոն Սահակյան, դիմում ենք ձեզ, որ հավաքվենք ձեզ մոտ: Արտահերթ նիստը հենց դրա համար էր, որ քննարկեինք: Բա գայիք՝ քննարկեինք: ԱԺ-ի հեղինակությունը հաշվի առնելով՝ եկեք քննարկում կազմակերպենք՝ այդ հարցին լուծում տալու համար: Հազարավոր մարդիկ ճաղերից այն կողմ կանգնած են»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ 13.30-ին խորհրդակցությունը կլինի:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ արտահերթ նիստի հրավիրման եւ չմասնակցելու դրդապատճառները այլ հարթության մեջ կարելի է քննարկել, իսկ այն, որ պատգամավորները պարտավոր էին մասնակցել՝ դա սահմանադրական դատարանի նաեւ պահանջն էր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հիշեցրեց, որ ոչ իշխանական ուժերից 30 պատգամավոր չէին մասնակցում:

Այդտեղ արդեն տեղի տվեցին գեներալ Սեյրան Սարոյանի նյարդերը: Նա ասաց. «Պարոն նախագահ, արեք էս մի անգամ էլ մի քվեարկեք: Արեք էս էլ ժողովրդի սրտով անենք: Ես զգում եմ, սաղիս մտքին էլ կա, որ ժողովրդի սրտով լինի, ի՞նչ եք քննարկելու այդքան: Բերեք ոնց կա, ըտենց թողնենք, մարդիկ գնան աշխատեն: Էլ ի՞նչ եք քննարկելու, հլը ասեք տենամ ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Տեսնում եմ՝ սաղիս մտքին կա, սաղդ ուզում եք էս գործն անել, բայց չեք ուզում՝ քննարկենք: Բերեք սաղս նստած ենք, տղամարդավարի մի հատ քվեարկենք, չանցկացնենք էս օրենքը՝ պրծցնենք: Հլա մի 10 օր էլ պիտի քննարկենք, մի 10 օր էլ պիտի քվեարկենք: Մեղք են ժողովուրդը, բերեք տղամարդավարի քվեարկենք»:

Գեներալի առաջարկն արժանացավ ծափերի:

Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ քաղաքական կարծիքները տրամաբանական են, բայց ինքն ավելի հակված է մասնագիտական կարծիքներ լսել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031