Ես շատ եմ ուզում, որ եռյակի հանրահավաքներին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ա շատ մարդիկ լսեն նրանց կենդանի խոսքը, քանի որ անպայման հիասթափվելու են», հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«ՉԻ»- Կուսակցականներով–մարզպետներով–ոստիկանությունով– թաղի գողականներով ամեն ինչ անում են, որ հանկարծ հանրահավաքին շատ մարդ չմասնակցի, իսկ սա ասում է՝ «ուզում եմ, որ շատ մարդիկ մասնակցեն»։ Այստեղ երկու տարբերակ կա. կամ Վահրամ Բաղդասարյանը եոյակի «շպիոնն» է, կամ համարում է, որ իշխանական համակարգում իրենից բացի բոլորը հիմար են։
Ինչ վերաբերում է հանրահավաքի մասնակիցների թվին, ապա եթե Վահրամ Բաղդասարյանն անկեղծ է իր ցանկություններում, կարող է միանալ Կոնգրեսի ակտիվիստներին եւ հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև