Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը ԱԺ նախագահի մոտ հրատապ խորհրդակցություն է պահանջում (տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2014 11:49

Խորհրդարանական քառյակը քիչ առաջ ավարտված նիստում որոշել է խորհրդարանի լիագումար նիստի մեկնարկին հայտարարությամբ դիմել խորհրդարանական բոլոր ուժերին` ԱԺ նախագահի մոտ հրատապ խորհրդակցության հավաքվելու հորդորով: Այդ մասին նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

ԱԺ նախագահի մոտ հրատապ հավաքում քառյակի պատգամավորներն ակնկալում են իշխող ուժի հետ լուծումներ գտնել`այսօրվանից գործողության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի առաջացրած բողոքի ալիքը մեղմելու համար:

Լրագրողներից մեկի հարցին`ՀՀԿ-ի կողմից երեկ արտահերթ նիստը տապալելուց հետո ի՞նչ հույսեր են կապում, Միքայել Մելքումյանն ասաց. «Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»: Հրատապ քննարկման առաջարկի մերժման դեպքում, քառյակը հերթական ստորագրահավաքը կսկսի` հերթական արտահերթ նիստն անցկացնելու պահանջով:

Միքայել Մելքումյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք հեռախոսազանգեր են ստանում Գյումրիից, որտեղ բողոքի ալիքն ավելի լայն թափ է ստանում:

ՕԵԿ-ն, ի դեպ, քառյակի նիստին այդպես էլ չի մասնակցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031