Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը նիստ է անում

Հոկտեմբեր 01,2014 11:29

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության սենյակում արդեն մեկնարկել է խորհրդարանական քառյակի՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ, հերթական նիստը, որտեղ քննարկվելու են շրջանառության հարկի մասին օրենքի հետ կապված իրավիճակին արձագանքելու հետագա քայլերը:

Հիշեցնենք, որ այսօրվանից գործողության մեջ մտնող օրենքը նախատեսում է շրջանառության հարկի նվազեցում 3,5 տոկոսից 1% եւ շրջանառության փաստաթղթավորում:

Արդեն մեկ շաբաթ է՝ առեւտրականները կառավարության շենքի եւ խորհրդարանի առջեւ ակցիաներ են անում՝ բողոքելով օրենքի կիրառման դեմ: Երեկ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, այդ թվում՝ նաեւ ՕԵԿ-ը, արտահերթ նիստ հրավիրեցին՝ օրենքը ընտրանքային կարգով կիրառելու օրակարգով: ՀՀԿ-ական եւ որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ նիստին չներկայացան: Արտահերթը տապալվեց: Այնուհետեւ քառյակի պատգամավորները ցուցարարներին խոստացան այսօրվա նիստում քննարկել եւ լուծումներ գտնել:

Քառյակի նիստին ԲՀԿ-ից մասնակցում է Միքայել Մելքումյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ-ական պատգամավորները նիստին ներկա չեն:

Հովհաննես Մարգարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ առաջարկ դեռ չի ստացվել, թե ինչ կորոշվի եւ գործողություններն ինչ ընթացք կստանան՝ Հովհաննես Մարգարյանն ասաց. «Սպասենք, կտեսնենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031