Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայի համար Ղարաբաղի հարցը 10-րդական խնդիր է». քաղաքագետ

Հոկտեմբեր 01,2014 11:19

«Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց պատրաստելու ԵԽԽՎ Բյուրոյի կայացրած որոշումը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ ԵԽԽՎ-ի կողմից ԼՂ կարգավորման հարցին սուբյեկտիվ ու կողմնակալ վերաբերմունքի դրսեւորում է:
Հիշեցնենք, որ նախօրեին Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Թինի Կոքսը Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց վեհաժողովի հաստատմանը: Բայց քվեարկության արդյունքում առաջարկը մերժվեց 41 կողմ, 74 դեմ ձայներով։
«Ադրբեջանցիների լոբբիստական կառույցները նավթադոլարներով են նման բանաձեւեր կարողանում անցկացնել: Բայց ինչպես ցույց է տալիս քվեարկությունը այս անգամ նրանց չի հաջողվել իրականացնել այդ նախաձեռնությունը: Ադրբեջանցիները անընդհատ փորձելու են նման քայլեր անել եւ դա միայն նավթադոլարների գործոնով է պայմանավորված, բայց չմոռանանք, որ նույն ադրբեջանցիների դեմ ԵԽԽՎ-ում այնպիսի բանաձեւեր ընդունվեցին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որ այդ երկիրը շոկի մեջ ընկավ: Ադրբեջանին անընդհատ համեմատում են ամենախայտառակ բռնապետական երկրների հետ»:

Քաղաքագետի խոսքով, Ղարաբաղի հարցը Եվրոպայի համար 10-րդական խնդիր է. «Մեզ համար շոկ էր, երբ Սաֆարովին Հունգարիա տարան ու հետո արտահանձնեցին, անընդունելի ու զարմանալի էր, որ Եվրոպական երկիրը այդ քայլին գնաց,բայց եվրոպական երկրների համար Ղարաբաղի հարցը 10-րդական խնդիր է, փող՝ Սաֆարովի դիմաց գործողությանը գնացին: Փողի դիմաց նմանատիպ գործողություններ Եվրոպայում շատ են լինում ու չարժե, որ դրանից մենք զարմանանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031