Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ խմբակցությունը տվեց ոչ ավել, ոչ պակաս՝ 14 բացակա. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 01,2014 11:12

Այն բանից հետո, երբ տոնավաճառների աշխատողները բողոքի ակցիաներ էին անում՝ բողոքելով Շրջանառության հարկի դեմ, ԲՀԿ խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով ելույթներ էին ունենում բողոքավոր ցուցարարների առաջ:

Նրանք նաեւ հանդես էին գալիս առաջամարտիկի դերում՝ այդ հարցով արտահերթ նիստ հրավիրելու գործում։ Երեկ երեկոյան, սակայն, ընդամենը 37 պատգամավոր գրանցվեց, եւ քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը չկայացավ։ ԲՀԿ խմբակցությունը տվեց ոչ ավել, ոչ պակաս՝ 14 բացակա։ Ընդ որում, եթե Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը Ստրասբուրգում են, ապա ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետոյանը, Ռուստամ Գասպարյանը, Կարո Կարապետյանը, Արշակ Մխիթարյանը, Հրանտ Դավթյանը, Արագած Ախոյանը, Արայիկ Աղաբաբյանը ցերեկը մասնակցում էին ԱԺ-ի աշխատանքներին, իսկ երեկոյան արդեն չեկան գրանցվելու։ Հետաքրքիրն այն է, որ ս/թ հունիսի 20-ին ԲՀԿ խմբակցությունը ողջ կազմով «կողմ» է քվեարկել օրենքի այս նախագծին, որի դեմ հիմա սաստիկ ձեւով պայքարում է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031