ՀՀԿ-ն երեկ տապալել է շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նպատակով ոչ իշխանական ուժերի հրավիրած արտահերթ խորհրդարանական նիստը: Ոչ իշխանական ուժերը աջակցելով մի քանի օր շարունակ բողոքող և կառավարությունից այդ օրենքը չեղյալ համարել պահանջող առևտրականներին` օրինագիծ էին մշակել, ըստ որի շրջանառության հարկի մասին օրենքով նախատեսված հաշիվ-ապրանքագրերի տարբերակը կընտրեին կամավոր, այդ դեպքում անցնելով շրջանառության հարկի իջեցված՝ 1 տոկոսի դաշտ, իսկ եթե ոչ, ապա կմնային 3,5 տոկոսի դաշտում:
Այսպիսով, այդ օրինագծի համար հրավիրված արտահերթ նիստը ՀՀԿ-ն ավանդականի պես տապալել է: ՀՀԿ-ից այլ բան պետք էլ չի սպասել: Հիմա մնում է սպասել՝ ոչ իշխանական քառյակը կառավարության հրաժարական պահանջելո՞ւ է, թե` ոչ:
Սա կառավարության ապտակն էր ոչ իշխանական քառյակին, այն կառավարության, որի ձևավորման գործում քառյակը, ըստ էության, իր հաղթական դերն էր հռչակում: Չէ՞ որ Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնանկությունը համարում էին իրենց հուժկու հաջողությունը: Հետևաբար` Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ըստ էության, դառնում է այդ հաջողության արգասիքը: Եվ ուրեմն` այդ կառավարության նախաձեռնած հարկային վարչարարությունն էլ, ըստ էության, հասնում է քառյակի անուղղակի հաջողությունների շարքին, առավել ևս, եթե ոչ իշխանական ուժերը՝ քառյակը, թե արդեն եռյակը, այսքանից հետո չեն պահանջում Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում