Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ն այսօր բողոք է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 01,2014 10:54

«Ա1+» էլեկտրոնային թերթի թղթակից Մարինե Խաչատրյանի եւ ԱԺ անվտանգության ծառայության աշխատակից Կարեն Հայրապետյանի միջեւ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում մերժվել է քրեական գործ հարուցել՝ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին ասվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության գրությունում, որը «ՀԺ»-ն ստացել է երեկ՝ ի պատասխան գրավոր հարցման։

«Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը երեկ ասաց, որ այսօր բողոք են ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն։ «Ես որեւէ հույս դատախազության հետ չեմ կապում, ճիշտն ասած, բայց քանի որ օրենքը պահանջում է անցնել բոլոր աստիճաններով, մենք դա կանենք։ Ես համոզված եմ՝ էլի լղոզված պատասխան ենք ստանալու, բայց տեսնենք՝ ինչպես պետք է լղոզեն։ Այստեղ հիմնական խնդիրը ոչ թե այն է, որ մեր աշխատողն է, մեր երեխան է եւ մեր պաշտպանության կարիքը ունի, այլ այստեղ խնդիրը ավելի գլոբալ է, որովհետեւ տարիներ շարունակ նույն ծառայությունները իրենց վերագրում են իրավունք՝ նման հարձակումներ կատարելու։ Այ դրա դեմ ենք մենք ուզում բողոքարկել, որ այսուհետ մի քիչ ավելի զուսպ իրենց պահեն։ Այդ մարդիկ բոլորն էլ վարձու աշխատող են, իրենք ստանում են իրենց ռոճիկը նույն այդ երեխայի աշխատավարձի չափ, նենց որ պետք է հարգեն եւ այդ խուլիգանական երեւույթները պետք էդրսեւորեն իրենց բակում, ոչ թե պետական օբյեկտների առջեւ»,- ասաց տնօրենը։

Մովսեսյանը, անդրադառնալով ՀՔԾ-ի որոշմանը, ասաց, որ սա հերթական դերասանությունն է այդ կառույցի կողմից. «Մի քանի անգամ
նույն սխեմայով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերցնում է գործը, լղոզում է, դնում է ֆոլգայի վրա, ու տենց էլ մնում է։ Նույնը հիմա են ուզում անել։ Բայց նման բան չենք ուզում թույլ տալ եւ պետք է բողոքարկենք։

Վաղը (այսօր) արդեն մեր բողոքը ներկայացրած կլինենք դատախազություն։ Ինձ համար անբացատրելի է ՀՔԾ-ի եզրակացության այն մասը, որտեղ իրենք
նշում են, թե ոչ մի հարձակում չի եղել, այլ շատ մոտիկ կանգնելու պատճառով լրագրողը նյարդայնացրել է Կարեն Հայրապետյանին։ Նա կատաղած վիճակում դուրս թռավ ԱԺ-ի բակից, պաստառները պատառոտելով (պաստառների վրա գրված էր «Բարեւ Ռոբ») անցնելով մի քանի տղաների կողքով, ովքեր նկարում էին, հարձակվեց այդ փոքր աղջկա վրա։ Դա ինձ համար մի քիչ անհասկանալի բացատրություն է։ Իսկ ինչո՞ւ կոնկրետ այդ
աղջկա վրա հարձակվեց՝ երեւի տղաները կարող էին պատասխան տալ, դրա համար,հա՞, վախեցավ մոտենալ, գտավ ամենաանպաշտպան օբյեկտը։ Ամեն
քայլը նկարահանված է, եւ դիմումի հետ միասին մենք ներկայացնելու ենք հստակ փաստեր, որոնք հերքվում են ՀՔԾ-ի իրադարձության հետ ոչ մի կապ չունեցող եզրակացության մեջ»,- մեր զրույցում եզրափակեց «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031