Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մշտապես հանդիպում ես հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց. նրանք ինքնուրույն, առանց ուղեկցորդի շրջում են քաղաքում եւ վարում ակտիվ կենսակերպ. քաղաքի բոլոր շինությունները եւ հասարակական վայրերը հարմարեցված են նրանց: Հայերիս համար սա տեսնելն անսովոր է: Գերմանացիներն ասում են՝ քսան տարի առաջ Բեռլինը դեռ այսքան հարմարեցված չէր հաշմանդամության խնդիրներ ունեցողների համար, այժմ տարեցտարի քաղաքն
առավել հարմարավետ է դառնում բոլոր մարդկանց համար:
Լուսանկարները՝
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2014