Ինչպես օրեր առաջ հայտարարվել էր, հոկտեմբերի 5-ին մեծ շուքով նշվելու էր Գյումրու օրը:
Այս տոնակատարությունը քաղաքի բյուջեի վրա նստելու է մոտ 17 միլիոն դրամ, որից, ասենք, մոտ 1,5 միլիոնը հատկացվելու է մենակատարներին, մոտ 10 միլիոնը սարքավորումների վարձակալության , մոտ 5 միլիոնը ` ծառայությունների մատուցման համար և այլն…
Ու չնայած շատերը լրջորեն պատրաստվում են այս տոնին, այսօր Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ այն նախանշված օրը չի տոնվի: Բանն այն է, որ Գյումրու քաղաքապետն ու քաղաքապետարանի պաշտոնյաները լրջորեն ուսումնասիրել են եղանակի տեսությունը, եւ ցանկանում են քաղաքի տոնը նշել արևոտ ու պայծառ մի օր: Իսկ թե երբ է այդ արևոտ օրը գալու, բնականաբար անհայտ է: Այդ պատճառով այսօր Գյումրու օր տոնակատարությունը ավագանին հետաձգեց անորոշ ժամանակով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև