Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Հայտարարել՝ ՀՀ-ում արդարադատություն կա, ինքնախաբեություն է»

Սեպտեմբեր 30,2014 22:44

 

Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ եթե Հայաստանում արդարադատություն լիներ, ապօրինություններ կատարած ոստիկանները մեկուսարաններում կլինեին

«Ակցիաների ժամանակ ոստիկանությունը գործում է որպես հանցագործ, հետո երբ գործը հասնում է դատարան՝ իրեն դնում է անմեղսունակի տեղ»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

Նա համարում է՝ հասկանալու համար, թե ինչպես է ոստիկանությունը գործում, ընդամենը կարելի է նայել բողոքի ակցիաների ընթացքում կատարված տեսաձայնագրությունները. «Բռնություններ, սպառնալիքներ, աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգություններ, այդ ամբողջը հենց ոստիկանության պահվածքն է ակցիաների ժամանակ: Այսինքն՝ դա ոստիկանություն  չէ, դա դասական կրիմինալ է»:

Անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցած դատական նիստին, Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ երբ նիստի ընթացքում ինչ-որ հարց էին տալիս ոստիկանության ներկայացուցչին, որեւէ հստակ պատասխան չէին ստանում. «Ինքը նույն ձեւով կարող էր բոլոր հարցերին պատասխանել, որ երկինքը կապույտ է: Բայց դատարանը կարող է այս ամբողջը հաշվի չառնել, որովհետեւ ինքը կկայացնի նույն այն վճիռը, որն իրեն կհրահանգեն: Իհարկե՛, մի քանի գործերով իրենք կարող են մերժել ոստիկանության հայցերը, դրանով իրենք փորձում են ցույց տալ, որ Հայաստանում կա արդարադատություն»:

Սակայն ինքը՝ Արգիշտի Կիվիրյանը, համարում է, որ իրականում Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն չկա: Նրա կարծիքով՝ եթե այն լիներ, ապա ոստիկանության անխտիր բոլոր հայցերը պետք է մերժվեին, եւ ապօրինություն իրականացված ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվեին բազմաթիվ քրեական գործեր, եւ այդ ոստիկանները պետք է գտնվեին մեկուսարաններում. «Քանի դա չենք տեսնում, ընտրողական մի քանի վճիռների հիման վրա հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն կա՝ ոչ թե դա միֆ է, դա ինքնախաբեություն է: Հենց իշխանությունների ուզածն էլ դա է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930