Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի «պաշտպան». «Ես համայնքի ղեկավար եմ, իմ համայնքի բնակչին ապտակել եմ, հայհոյել եմ»

Սեպտեմբեր 30,2014 22:35

 

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Աղվանիի գյուղապետ Աշոտ Սուքիասյանը ուղղակի բառեր չէր գտնում գովելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դրական կողմերը:

Մենք փոխանցեցինք ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝  այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտնած զորակցությունը սյունեցիներին, որ իրենց մարզպետը նորից Սուրիկ Խաչատրյանն է: Աղվան Սուքիասյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում, ուղղակի մի հատ աթոռ է ուզում, կարելի է մի հատ աթոռ տալ, թող նստի, իրենով զբաղվի»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է սյունեցիները վախենում են ու վախից են Սուրիկ Խաչատրյանին այդպես ջերմ ընդունում՝ գյուղապետը չհամաձայնեց. «Չէ, չէ, վախի մթնոլորտ չկա, ես շատ եմ կարդում, մեկ-մեկ ուզում եմ կամպյուտերի մեջ գրեմ: Վախի մթնոլորտը ճիշտ չի: Կան մարդիկ, բայց այդ տոկոսը չի, այդ չափը չի, այդ քանակը չի, ինչքան լրատվամիջոցները ներկայացնում են»:

Իսկ թե ինչ կարծիք ունի գյուղապետն այն քրեական գործերի մասին, որոնք վերագրվում են իրենց մարզպետին ու նրա ընտանիքի անդամներին՝  նա պատասխանեց. «Գիտեք ինչ, պետք չի դրա մասին խոսել: Ես համայնքի ղեկավար եմ, իմ համայնքի բնակչին ապտակել եմ, հայհոյել եմ: Իմ համայնքի բնակիչը, ո՞նց, գա իմ տան մեջ, թվանքով, թե կոտորում եմ: Չէ՜, դա չի լինի: Ինքը թող ինձ ճանապարհին կանգնեցնի՝ կոտորի, բայց իմ տան  դեմը գա կոտորի՝ դա ոչ մեկը չի ընդունի: Ոչ մի տղամարդ դա չի ընդունի»:

Մենք ճշտեցինք՝ կոտորել ասելով՝ նկատի ունի Ավետիք Բուդաղյանի՞ն, որին սպանել են՝ գյուղապետը պատասխանեց. «Նկատի ունեմ իրենց: Իրականում թող ճանապարհին կանգնեցնեին, ինչ ունեին ասելու, ասեին, ոչ թե գնային տան դեմը կանգնեին, պիստալետներով, բանով: Ես վերցնում եմ ինձ վրա, որ ես համայնքի ղեկավար եմ, այսօր գա իմ համայնքի բնակիչը ինձ մի բան ասի… հերիք է: Մի խոսքով, ինչքան դրական բան կա՝ գրեք Սուրիկ Խաչատրյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Շատ տիպական արջի քոթոթ է պատկերված! Մենք սիրում ենք դատողություններ անել պետականության, փիլիսոփայության, արվեստի ու այլ բարձր բաների մասին մոռանալով, որ մեր ազգաբնակչության զգալի մասը (երեւի 60% ) իրենց ինտելեկտով դեռ սարի համբո է, կամ դաշտի բոշա: Պատահական չէ ուրեմն, որ մի քանիսը վերեւ են բարձրացել եւ ունենք այն ինչ այսօր ունենք՝ անկրկնելի ու անեւրեւակայելի իշխաններ, կարգեր ու բարքեր (սրտխառնոց առաջացնող!)
    Որեմն – ՆԱԽ՝ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԲՈԼՈՐ ԷՇԵՐԻՆ – որից հետո միայն ինչ որ բանի հույս կարող ենք ունենալ:

  2. Սամվել says:

    Հարգում եմ նման մարդկանց, ովքեր հակառակ հասարակության կարծիքին, անփոփոխ են մնում իրենց որոշման մեջ և կայուն են:
    Հարգելի պարոն Սուքիասյան, ես հպարտ եմ, որ Սյունիքի մարզում կան Ձեզ պես ուժեղ գյուղապետներ:

    • Հայ մարդ says:

      Հետաքրքիր գովեստ է: Ստացվում է, որ գյուղապետին հարգել է պետք նրա համար, որ նա դեմ է գնում հասարակության կարծիքին և այդ առումով իր որոշման մեջ կայուն է:
      Գյուղապետի ուժով պետք չի հպարտանալ, որովհետև նրա խոսքերը ավելի շատ մարզպետին իր հպատակությունը խոստովանելու տպավորություն է ստեղծում:

  3. Անդրանիկ says:

    Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, սյունեցիները ուժեղ, անկոտրում մարդիկ են: Սյունիքի մարզպետը պետք է լինի հզոր, ինչպիսին Սուրիկ Խաչատրյանն է, բոլոր տարիների լավագույն մարզպետը:
    Թող Նիկոլ Փաշինյանը մտածի:

    • Հայ մարդ says:

      Լավ կենացի նյութ է, կարելի է արտասանել նաև մյուս մարզերում` տեղի մարզպետներին փառաբանելու համար: Համ էլ եկամտաբեր կարծիք է, կարելի է մարզում պաշտոն ստանալ, կամ էլ եղած պաշտոնը չկորցնել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930