Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, որ երկար տարիներ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում վստահորեն զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը, հոկտեմբերի 1-ից տեղը կզիջի իտալացի Ֆաբիանո Կարուանային:
Վաղվանից աշխարհի հինգ ուժեղագույն գրոսմայստերները համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակում դասավորվելու են այսպիսի հաջորդականությամբ. Մագնուս Կարլսեն՝ 2863, Ֆաբիանո Կարուանա՝2844, Վեսելին Տոպալով՝ 2800, Ալեքսանդր Գրիշչուկ՝ 2797, Լեւոն Արոնյան՝ 2793:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess-news.ru-ի
Կարդացեք նաև