Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանը պատրաստվում է պատռել ռեժիմի դիմակը

Սեպտեմբեր 30,2014 21:04

Արգիշտի Կիվիրյանը նպատակ ունի ցույց տալ, թե ինչպիսի դատական համակարգ է առկա Հայաստանում:

«Ինձ զրկել էին ազատությունից, իմ նկատմամբ բռնություններ էին իրականացրել, սպառնալիքներ, եւ այսօր այդ գործով Հայաստանի Հանրապետության դատարանը, գործելով որպես Հայաստանում գործող ռեժիմի խամաճիկ, կայացրեց իմ դեմ այդ որոշումը»,- լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով այսօր՝ սեպտեմբերի 30-ին, դատավոր Ռաֆիկ Խանդալյանի վճռին, հայտարարեց «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք՝ այսօր դատավոր Ռաֆիկ Խանդալյանը հրապարակել էր վճիռը, որով բավարարել էր ոստիկանության հայցն ընդդեմ Կիվիրյանի եւ որոշել բռնագանձել նրանից 50 հազար դրամ:

Կիվիրյանն այդ վճիռը սպասելի է համարում, որովհետեւ կարծում է՝  իր դեմ հարուցված վարչական եւ քրեական գործերի վճիռները չեն կայացվում դատարանի կողմից, այլ՝ Բաղրամյան 26-ում. «Ինչքան էլ իմ փաստաբանները պրոֆեսիոնալ կերպով ներկայացնեն իմ շահերը, ջարդեն գործը, հիմնավորեն, որ այդտեղ ես հանդես եմ գալիս ոչ թե որպես վարչական իրավախախտում կատարած անձ, այլ որպես ոստիկանության եւ ռեժիմի ձեռքը տուժած անձ, դա հաշվի չառնելով՝ դատարաններն այսօր առաջին վարչական գործերից մեկով կայացրեցին այդ իմ դեմ վճիռը»:

Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ դատարանի վճիռը ցանկացած դեպքում բողոքարկելու է՝ սպառելով պայքարի բոլոր իրավական միջոցները: Նա հավելեց, որ նպատակ ունի ցույց տալ, թե ինչպիսի դատական համակարգ է առկա Հայաստանում. «Այդ ցույց տալով էլ պատռվում է ռեժիմի դիմակը, այսինքն՝ ցույց է տրվում, որ դատարանը կատարում է նրա պատվերները. Իրենք չեն ղեկավարվում օրենքով, գործով ձեռք բերված ապացույցներով, իրենք ընդամենը անում են այն, ինչ իրենց կհրամայվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930