Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանում Սարգիս Անանյանի գլխին  պարկ են հագցրել եւ  ծեծել (տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2014 19:55

Նրա  աչքին պարբերաբար ադրբեջանցի գեներալ է երեւում:

Ադրբեջանից վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը ներկայումս գտնվում է Կողբ գյուղում, քրոջ՝ Քնարիկի տանը:

Սարգիսն ասաց, որ Ադրբեջանում իր գլխին պարկ են հագցրել եւ  ծեծել : Նրան ծեծել են  Ղազախի շրջանի Քեմեռլի  գյուղի գործադիր իշխանության ղեկավարի աշխատասենյակում, Ղազախ քաղաքում, Բաքվի զինվորական հոսպիտալում: Ս. Անանյանի  վկայությամբ՝ հարվածել են իր  գլխին եւ ոտքերին:

Սարգիսն ասաց, որ  առողջական խնդիրների եւ իրականության  մեջ չկողմնորոշվելու պատճառով է հայտնվել Ադրբեջանում: Ներկայումս նա դեղեր է ընդունում:

Հարազատները Սարգսին  ֆինանսապես օգնելու համար դիմել են  Նոյեմբերյանի քաղաքապետարան եւ Տավուշի մարզպետարան: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը  հայտնեց, որ քաղաքապետարանը, ըստ հնարավորի, ֆինանսապես կօգնի Սարգսին:

Վերջինս հոգեկան խնդիրներ ունի: Սարգիս Անանյանը պարբերաբար կտրվում է իրականությունից, հալյուցինացիաներ ունենում: Մեր  ներկայությամբ նա 3  անգամ  տեսիլք ունեցավ, «զրույց ունեցավ» ադրբեջանցի գեներալի հետ: Սարգիսն ասաց,որ ադրբեջանցի զինվորականը  սպառնում է  տանջել իրեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930