Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյան. «Բա մի հատ զինված ընդդիմադիր դատեիք, ո՞ւր է»

Սեպտեմբեր 30,2014 19:28

«Ես հասկանում եմ, որ ձեր քաղաքական թիմն այս նախագծին դեմ է եւ դեմ է քվեարկելու: Ես դա ընդունում եմ, դա շատ պարզ է: Այդպես էլ պիտի լիներ: Բայց գոնե մի փորձեք հերքել անհերքելին»,- այսօր ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ-ի ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց Գագիկ Ջհանգիրյանը: Նա վստահեցրեց, որ այդ օրենքի մի շարք դրույթներ հակասում են Սահմանադրությանը:

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի մի դիտարկմանը՝ օրենքի հետ կապված. «Ասում է, որ այստեղ գրված է, որ մեր Զինված ուժերը պետք է կիրառվեն այն դեպքում, երբ մնացածների ուժերը չեն բավարարում, երբ տեռորիստական խմբեր են գալիս: Բայց 2008-ին էլ չէին ասո՞ւմ, որ ընդդիմությունը զինված՝ ոստիկաններին ու զինծառայողներին գնդակահարում է: Բա ո՞ւր է, մի հատ զինված ընդդիմադիր դատեիք, մի անգամ պատասխանատվության կանչեիք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930