ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի պատժաչափը Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Նոյեմբերյանի զորամասերից մեկում՝ պահակատան ամառանոցային բաժնում, հերթապահ Դավիթ Խաչատրյանի հասցեին Լյուքս Ստեփանյանը հայհոյանքներ է ուղղել, նա խնդրելէ դադարեցնել, ուսից իջեցրել է ինքնաձիգը, սպառնացել, որ կկրակի, Ստեփանյանը չկրակողի հասցեին կրկին հայհոյանքներ է տվել, Խաչատրյանը զենքը իջեցրել է ու կրակել: Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչ Սարգսյանը ստացել մարմնական ծանր վնասվածքներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ