Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Սահմանադրությունը չփոխվի էլ, ձեր թեկնածուն չի անցնելու»

Սեպտեմբեր 30,2014 17:59

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Ներկայում մեր երկիրն իր չափերից շատ ավելի մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի սրվող աշխարհաքաղաքական միջավայրում Հայաստանի ու հայերի շահերը միշտ և ամենուր հաշվի առնվեն, որպեսզի Հայաստանի և հայերի առջև առաջ եկող մարտահրավերները ժամանակից շուտ չեզոքացվեն, ու որպեսզի մենք շարունակենք մնալ մեր խնդիրներին հետամուտ ու բացճակատ գործող երկիր՝ անկախ չափերից ու նավթային հնարավորություններից:

Միայն մեկ ամսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մինչև Սուրբ Աթոռ, ՄԱԿ-ի ամբիոնից մինչև աշխարհի առաջատար մամուլ, պաշտոնական Երևանն այնքան հստակ ու հաստատակամ հանդես եկավ, որ, օրինակ, հարևան երկրի բռնապետին մնացել է միայն վերցնել Սերժ Սարգսյանի ելույթները ու վերահնչեցնել դրանք իր անունից:

Չե՞ք հավատում, վերցրեք Հեյդարի որդու վերջին ելույթը ու հազիվ թե կարողանաք ծիծաղներդ զսպել. մարդը ելույթ է ունենում Հայաստանում ադրբեջանատյացության տարածման կամ բռնապետություն ստեղծելու մասին:

Չեմ զարմանա, եթե բռնապետի հաջորդ ելույթները լինեն Հայաստանի նավթադոլարների մասին: Մարդը հոգեխանգարմունքի մեջ է ընկել, ի՞նչ կա որ: Հալեպում մնացած հայերի անվտանգություն, Միջին Արևելքում հայկական մշակութային ժառանգություն, մեր եզդի բարեկամներին պատուհասած ծանր փորձություններ, Թուրքիայի երկդիմի կեցվածք, Ցեղասպանության ընդունման այլընտրանքի բացակայության ամրագրում, ադրբեջանական ստերի հրապարակային բացահայտում ու նվաստացում, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովում. սա խնդիրների այն ամենևին էլ ոչ լրիվ ցանկն է, որը Հայաստանն անհավատալի համառությամբ ու գերջանքերով առաջ է տանում այս օրերին: Հարցեր, որոնք կապ ունեն պետության, հայրենիքի ու մեր ժողովրդի հետ: Հարցեր, որոնցով կարծես թե պետք է լցվեր նաև ներքաղաքական օրակարգը:

Բայց ես այն տպավորությունը չունեմ, թե մեր քաղաքական որոշ ընդդիմախոսներ երկար քննարկումների մեջ են այս թեմաների շուրջ նոր առաջարկներով հանդես գալու համար: Փոխարենը առավոտից մայրամուտ ինքնամփոփ պայքար է դեռ չգրված մի հայեցակարգի շուրջ, և առավոտից մայրամուտ հնչում է նույն դարդը. «Սահմանադրական բարեփոխումներ են ուզում անել, որ մեր թեկնածուն նախագահ չդառնա»: Զարմանում եմ, որ դեռևս չի հայտնվել մեկը, ով ավելի լավ է հասկանում իրողություններից և հանգիստ ու տրամաբանված կբացատրի, թե՝ սիրելինե′րս, որ սահմանադրությունը չփոխվի էլ, ձեր թեկնածուն չի անցնելու, դժվա՞ր է հաշվարկել: Հապա ի՞նչ իմաստ ունի փորձել արգելակել երկրի առաջընթացը, դառնալ զարգացման հակառակորդ, հետադիմության սիմվոլ: Օգուտը ո՞րն է: Ուրեմն եթե հետաքրքրված չեք երկրի ու ազգի համար կենսական խնդիրներով, գոնե կարելի է չդառնալ հետ քաշող բեռ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարատ| says:

    Սրան մեկնաբանելն անշնորհակալ գործ է, բա սա անարձագանք թողնել չէի կարող: Ինչպես 1996-ին կամուֆլյաժը հագին մեկը հեռուստաէկրանից էր հոխորտում՝ ՛՛մեկ ա, 100 տոկոս էլ ձեն տաք, իշխանությունը չենք տա՛՛, հիմա էլ սա՝ ՛՛որ սահմանադրությունը չփոխվի էլ, ձեր թեկնածուն չի անցնելու՛՛՛

  2. david says:

    Լակ ձուն արժանի չէ ուշադրության:Ցեցի թիթեռն էլ իր ժամանակն ունի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930