Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով Վերաքննիչ դատարանը շուտով որոշում կհրապարակի

Սեպտեմբեր 30,2014 17:57

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ժամկետային զինծառայող, Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբանի՝ դատարանի կազմին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ պարոն Սարգսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց տուժող Հրաչ Սարգսյանի հարցաքննությունից հետո՝ դատարանի կազմին մեղադրելով կողմնակալ քննության մեջ:

«Դատարանը որեւէ ազդեցության հետեւանքով կողմնակալություն չի դրսեւորել, եւ այդ առիթով պաշտպանի տեսակետը սուբյեկտիվ է: Վերաքննիչ բողոքի ընթացքում կողմերին լիարժեք հնարավորություն է ընձեռվել արտահայտվելու»,- ինքնաբացարկի միջնորդության մերժումը այսկերպ հիմնավորեց դատարանը:

Դատական նիստը այս պահին կրկին ընդմիջվել է ու դատարանը խորհրդակցության սենյակում է դատավճիռ հրապարակելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930