Եվրամիության երկրների դեսպաններն այսօր որոշել են պահպանել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին:
«Մենք պահպանում ենք ստատուս քվոն», – Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունն իրականացնելու թեմայով քննարկումից հետո հայտնել է ԵՄ պաշտոնյաներից մեկը:
«Ոչ ոք նույնիսկ հարց չբարձրացրեց [պատժամիջոցները չեղյալ հայտարարելու] հնարավորության մասին», – ասել է մեկ այլ պաշտոնյա:
Սեպտեմբերի 29-ին լուրեր էին տարածվել, որ ԵՄ-ը կարող է չեղյալ հայտարարել կամ մեղմացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ուկրաինայի խաղաղության ծրագրի իրականացումը սեպտեմբերի 30-ին գնահատելուց հետո:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ