Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուքս Ստեփանյանի սպանության գործը քննող դատավորներին ինքնաբացարկ հայտնեցին

Սեպտեմբեր 30,2014 17:48

Ժամկետային զինծառայող, Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի կազմին ինքնաբացարկի ներկայացրեց միջնորդություն:

Ըստ նրա, դատարանին ընդհանրապես չհետաքրքրեց դեպքի օրը Լյուքս Ստեփանյանի հայհոյանքները իր պաշտպանյալի հասցեին ուղղված կատակ էր, թե՞ վիճաբանության արդյունք: «Ինչո՞ւ տուժողին այդ մասին չհարցրիք: Դատարանը ընդամենը հարցրեց՝ ավելացնելու բան ունե՞ք, թե՞՝ ոչ, ի՞նչ է դա նշանակում, եթե տուժողը միայն ասում է, որ անկապ շարժում էր, չէր ցանկանում վնասել, ձեզ մոտ այլ հարցեր չե՞ն առաջանում: Գուցե անկապ շարժումը հենց այն գործողությունն էր, որ իմ պաշտպանյալը պատմում էր՝ անզգուշաբար է մատը ձգանին կպել: Ապացույցներից մեկը տուժողի ցուցմունքն է, իսկ գուցե դատարանը պահեր դատական կարգը եւ տուժողին զգուշացներ սուտ ցուցմունք տալու դեպքում պատասխանատվության ենթարկվելու մասին ու այդ ժամանակ գուցե տուժողը այլ ցուցմունք տար: Տուժողից չճշտե՞նք՝ ի վերջո կատակ էր, թե վիճաբանություն, դիտավորությա՞մբ է ձգանը սեղմել, թե գուցե մեկը թեւից քաշել է…Դատարանը շարունակում է պետական մարմինների որդեգրած քաղաքականությունը ու ամեն ինչ անում է՝ հնարավորինս շուտ ավարտել այս քրեական գործը: Գտնում եմ, որ դատարանը ակնհայտ կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, երեք դատավորները ի զորու չեն իրականացնել արդարադատություն, դատարանին հայտնում եմ ինքնաբացարկ»:

Մեղադրող Զաքարյանն էլ առարկեց. «Շփոթված տուժող ունենք ու դատարանում էլ խոստովանեց, որ ոչինչ չի հիշում: Ինքնաբացարկը անհիմն է, ու համարում եմ ազդեցության փորձ դատարանի վրա»: Դատարանը հեռացավ խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Նոյեմբերյանի զորամասերից մեկում՝ պահակատան ամառանոցային բաժնում, հերթապահ Դավիթ Խաչատրյանի հասցեին Լյուքս Ստեփանյանը հայհոյանքներ է ուղղել, նա խնդրել է դադարեցնել, ուսից իջեցրել է ինքնաձիգը սպառնացել, որ կկրակի, Ստեփանյանը չկրակողի հասցեին կրկին հայհոյանքներ է տվել, Խաչատրյանը զենքը իջեցրել է ու կրակել: Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչ Սարգսյանը՝ ստացել մարմնական ծանր վնասվածքներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930