Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի առևտրականները պահանջեցին նախագահի ու վարչապետի հրաժարականը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2014 17:46

Գյումրու կենտրոնական շուկան փակած առևտրականներն այսօր ծաղրեցին Ազգային ժողովի աշխատանքները` պատգամավորներին մեկ-մեկ հատ կոճակ սեղմողներ անվանելով, այնուհետ պահանջեցին երկրի նախագահի ու վարչապետի հրաժարականը:
«Մինչև վերջ կանգնելու ենք, փոխմարզպետը ուզում է թողնի- գնա, ճամփեն բացեք, թող գնա: Իսկ դուք գիտե՞ք` որն է մեր բողոքի թեման: Էս ժողովուրդը ուզում է, որ իրենց երեխաները նորմալ ապրեն, բողոքի թեման էն է, որ էս կառավարությունը հրաժարական տա, մենք մուկ ու կատու խաղալու ժամանակ չունենք: Թող վարչապետն ու նախագահն ելնեն պաշտոններից, չենք գնա մինչև մեր ասածը չլինի»:

Այնուհետ փոխմարզպետ Հարություն Արշակյանը հորդորեց բացել փակած փողոցը:Նա ասաց, որ ինքը պատրաստվում է առևտրականների բողոքի թեման մանրամասնորեն զեկուցել մարզպետին: «Դուք իմ ժողովուրդն եք, ես ձեր շահերի պաշտպանն եմ»,- ասում

Բողոքավորներից մեկը, Շիրակի փոխմարզպետին սկսեց հարցաքննել, թե որ տեղ հասնի` ինչպե՞ս պիտի ներկայացնի իրենց բողոքը, ի՞նչ հասկացավ վերջինս իրենց բողոքի թեմայից: Ի պատասխան, փոխմարզպետը համեստորեն սկսեց թվարկել առևտրականների ներկայացրած պահանջները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930