Եգիպտացի գրողները, քաղաքական և հասարակական գործիչները թուրքական ապրանքները բոյկոտելու կոչ են արել՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Եգիպտոսի հասցեին հնչեցրած որակումների համար, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Եգիպտացի իրավաբան Սամիր Սաբրիn անցած շաբաթ դատարան հայց է ներկայացրել՝ պահանջով, որ իրենց կառավարությունը արգելք դնի Թուրքիայից ներմուծվող ապրանքների վրա: Դատական նիստը սպասվում է, որ տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:
Բոյկոտի կողմնակիցների համոզմամբ, Եգիպտոսը Թուրքիայից ապրանքներ ներկրող խոշորագույն պետություններից է և դրանցից հրաժարվելը մեծ հարված կհասցնի Թուրքիայի տնտեսությանը:
Անցած շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ Էրդողանը դատապարտել է Եգիպտոսի նոր իշխանություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը, որ ճանաչում է Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի նախագահությունը:
Կարդացեք նաև
Եգիպտոսի և Թուրքիայի միջև տարաձայնությունները սկսվել են անցած տարի Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մորսիին գահընկեց անելուց հետո:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ