Լոռու մարզի բնակիչ Հակոբ Սուքիասյանն այս տարի ընդունվել է ՌԴ Սիբիրի Մ. Ֆ. Ռեշետնեւի անվան օդատիեզերական պետական համալսարանի ասպիրանտուրա, սակայն, ինչպես տեղեկանում ենք կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգից, պաշտպանության նախարարությունը դեմ է, որ բանակի ենթակա այս երիտասարդին կառավարությունը երեք տարով բանակից ազատի:
«ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը գտնում ենք ոչ նպատակահարմար»,-կառավարությանը գրել է ՊՆ-ն:
Հակոբ Սուքիասյանի հարցը կառավարության նիստին կներկայացնի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը կառաջարկի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից Հակոբ Սուքիասյանին տալ տարկետում` մինչեւ ուսումնառության ավարտը` 2017 թվականի ձմեռային զորակոչը:
Հակոբ Սուքիասյանը նշյալ բուհում սովորում է 2008 թվականից: Ավարտելով օդատիեզերական համալսարանի բակալավրիատը` «Միջազգային բիզնեսի ֆակուլտետ»-ը, սովորել է մագիստրատուրայում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ