Ժամկետային զինծառայող, Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը քիչ առաջ դատարանում վատացավ:
Հայտարարված ընդմիջման ժամանակ նա գլուխը սեղանին էր դրել ու չէր շարժվում: Ոստիկաններին ասաց, որ իրեն վատ է զգում եւ չի կարողանում շարժվել: Նրան ուղեկցող ոստիկաններն էլ ասացին, նիստերի դահլիճում շտապօգնություն չեն կարող կանչել եւ ասացին՝ դուրս գան դահլիճից, բժիշկ կկանչեն:
Ոստիկանները նրան դատական նիստերի դահլիճից հեռացրին թեւանցուկ արած:
Հիշեցնենք, որ դատարանը ընդմիջում է հայտարարել, որ փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի կազմին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի:
Ըստ մեղադրանքի, Նոյեմբերյանի զորամասերից մեկում՝ պահակատան ամառանոցային բաժնում, հերթապահ Դավիթ Խաչատրյանի հասցեին Լյուքս Ստեփանյանը հայհոյանքներ է ուղղել, նա խնդրել է դադարեցնել, ուսից իջեցրել է ինքնաձիգը սպառնացել, որ կկրակի, Ստեփանյանը չկրակողի հասցեին կրկին հայհոյանքներ է տվել, Խաչատրյանը զենքը իջեցրել է ու կրակել: Լյուքս Ստեփանյանը տեղում մահացել է, իսկ Հրաչ Սարգսյանը ստացել մարմնական ծանր վնասվածքներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև