«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ այսօր բողոքի դուրս եկած գյումրեցի առևտրականները պահանջում էին, որ Շիրակի մարզի հարկայինի պետը ներկայանա շուկա:
Սակայն, լսելով, որ վերջինս չի պատրաստվում գալ ու իրենց հետ հանդիպել, շատ զայրացան. «Էդ ինչի ՞որ, երևի էդքան ծա՞նր է աթոռը իրա, կպել է հետևից, չի կարող ազատվե՞լ: Գիտեք ինչ, էնքան թղթաբանություն է պահանջվում էս նոր օրենքով, մնացել է, որ սգո սրահից էլ դակումենտ բերենք, որ թաղման տեղ տան ժողովրդին», – նեղսրտեց բողոքավորներից մեկը:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև