Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ խորհրդարանականները կպատասխանեն կիսիլյովներին ու կովալենկոներին

Սեպտեմբեր 30,2014 16:54

ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի վերջին սպառնալիքներն  այն մասին, որ եթե Հայաստանը ճիշտ չկողմնորոշվի, ասել է թե՝ դեպի Եվրասիական տնտեսական միություն, ապա կկորցնի ոչ միայն իր պետությունը, այլ բարբարոս ամերիկացիների եւ եվրոպացիների թեթեւ ձեռքով իբրեւ ազգ կկանգնի ոչնչացման եզրին, լցրել են հայ խորհրդարանականների համբերության բաժակը:

Tevan_Pogosyan

Մի քանի օր առաջ կայացած ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն առաջարկել է, որպեսզի հանձնաժողովն իր դիրքորոշումը հայտնի այն ռուս պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ, ովքեր իրենց թույլ կտան վիրավորական եւ սպառնալիք ներկայացնող արտահայտություններով խոսեն հայերի եւ ՀՀ-ի մասին:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պողոսյանը չցանկացավ քննարկման մանրամասներին անդրադառնալ. «Փակ քննարկում է եղել, չեմ ցանկանում որեւէ մի բան ներկայացնել փակ քննարկումից: Ինձ թվում է ուղղակի, որ այլեւս մենք ավելի ուշադիր կլինենք եւ բոլոր այդ տեսակի երեւույթները անարձագանք չեն մնա»:

Հիշեցնենք, պարոն Կովալենկոն եզակի ռուս պաշտոնյա չէ, ով նման կերպ սպառնալիքներով խոսեց: Նրանից առաջ, հենց ՀՀ խորհրդարանում, իրեն բավական ցինիկ էր պահել նաեւ Դմիտրի Կիսիլյովը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930