Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հրապարակվել է Նիցցայի դատարանի վճիռը, որով արգելվել է հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու անվան ներքո

Սեպտեմբեր 30,2014 16:37

Սեպտեմբեր 25-ին Նիցցայի դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը իրավունք չունի կոչվելու «Հայ Առաքելական Եկեղեցի»: Վերոնշյալ ընկերակցությունը իրավունք չունի Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելու, ինչպես նաև այդ անվան հետ աղերս ունեցող որևէ գործունեություն ծավալել, այդ թվում՝ այդ ընկերակցությանը արգելվում է որևէ ծիսակարգ կատարել:

Ըստ «Առավոտի» ստացած մամուլի հաղորդագրության՝ դատարանը ամբողջությամբ բավարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի Թեմի և Ալպ-Մարիտիմի, Վարի և Մոնակոյի Հայ Առաքալեկան Եկեղեցու Ծուխի համատեղ հայցը ընդդեմ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցության:

Սա արդեն երկրորդ դատավարություն է, որ Նիցցայի նախկին կրոնական ընկերակցությունը տանուլ է տալիս: Առաջինը գրեթե մեկ տարի առաջ էր, որ այդ ընկերակցութունը դատական հայցով դիմել էր դատարան 2010 թվականից Նիցցայի ծուխի հոգևոր հովիվ Գրիգոր աբեղա Խաչատրյանի դեմ`հովվատնից հանելու համար:

Հիշեցնենք, որ նիցցահայ տրոհված համայնքում տարիներ շարունակ խայտառակ վիճակ էր. թուրքահայեր Սամսոն Օզարարատի եւ թուրքահայ Կիրկոր Աժդերհանյանի անմիջական մասնակցությամբ մի խումբ մարդիկ տիրացել էին հայ համայնքային իրականության որոշ լծակների, այդ թվում` տեղի հայկական դպրոցին (որտեղ, ի դեպ, դասավանդումը կատարվում է Թուրքիայում տպված այբենարաններով, այսինքն` «Դ» տառի տակ հայ մանուկները վայելում են թրքական դրոշը), ինչպես նաեւ եկեղեցուն: Նրանք հրաժարվում էին մաս կազմել Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսահայ թեմին, եւ գործը հասել էր ֆրանսիական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Մի տեղ Նիս է գրուած, մի տեղ՝ Նիցցա

  2. Anna says:

    Մեկնաբանությունս կուղղեմ տվյալ հոդվածի հեղինակին, ցանկալի կլիներ որ նշեիք Ձեր անունը հոդվածի տակ: Թերեվս ես կներկայանամ’ Աննա Մարտիրոսյան, Բարսամյան դպրոցի ծնողական խորհրդի անդամ: Աղջիկս տվյալ դպրոցի սան է, ինչպես նաեվ մոտ 90 հայ ու ֆրանսիացի երեխաներ: Ոչ պրոֆեսիոնալ հոդված եք գրել առանց որեվէ հղումի: Ինչու չեք ամենից առաջ գովաբանում, որ դպրոցը տարիներ ի վեր նշում Հայաստանի անկախությունը Սուրբ Թարգամանչացը եվ այլ ազգային տոներ: Որ շնորհիվ այս դպրոգի հայ երեխաները քրում կարդում են հայերեն: Ինչպես եք ծաղրելով գրում ՎԱՅԵԼԵԼ թուրքական դրոշը. Անանուն հեղինակ անվայել է նման արարքը

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930