Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ ԵԽԽՎ-ում. ադրբեջանցի պատվիրակները մեղադրեցին Նաիրա Զոհրաբյանին

Սեպտեմբեր 30,2014 16:24

Այսօր` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, Վեհաժողովը քննարկեց Եվրոպայում ռասիզմի, նեոնացիզմի դրսևորումների ու դրանց դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հարցը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում  կոչ արեց միջազգային իրավունքին համապատասխան՝ հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ այդ երկրի նախագահի հանդեպ՝ պետականորեն քարոզվող հակահայության համար:

Տիկին Զոհրաբյանի ելույթին ընդդիմացան ադրբեջանցի պատվիրակներ Սահիբա Գաֆարովան (լուսանկարում) և Սևինջ Ֆաթալիևան ու տիկին Զոհրաբյանին մեղադրեցին «սխալ տեղեկատվություն տարածելու» մեջ:

zohrabyan

Տիկին Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում նման հայտարարությունները «առնվազն զվարճալի» համարեց ու շարունակեց. «Չեմ կարծում, որ այս դահլիճում կա մեկը, որ այս հայտարարությունները լուրջ կընդունի: Ես մշտապես խոսել եմ փաստերով, այսօր ևս խոսել եմ բացարձակապես փաստերով: Ադրբեջանի բոլոր հեռուստաընկերություններն էին, որ ցուցադրեցին, թե ինչպես են նվաստացնում և ստորացնում Կարեն Պետրոսյանին, իրենց նախագահի` Ալիևի պաշտոնական կայքում է տեղադրված նրա ելույթը դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նա ասել էր, թե մենք պետք է արնաքամ անենք երկիրը: Իր երկրի նախագահի պաշտոնական կայքում է տեղադրված իր երկրի ղեկավարի հայտարարությունը, որ եթե ֆաշիստական Հայաստանը շարունակի իր կեղտոտ գործելաոճը, Հայաստանի գոյությունը մենք ընդհանրապես կդնենք հարցականի տակ: Հիմա սրանք ֆաշիստական, ռասիստական, հակահայկական, արմենաֆոբ արտահայտություննե՞ր են, թե` ոչ: Ուստի այն հակազդեցությունը, որ այստեղ այս ամբիոնում փորձում են անել ադրբեջանցի պատվիրակները, առնվազն մանկամտություն է»:

Տիկին Զոհրաբյանն այս եզրակացությանն է եկել. «Կամ այդ տիկնայք Ադրբեջանի քաղաքացիներ չեն, կամ նրանց նախագահը Ալիևը չէ, կամ նրանք ուղղակի տեղյակ չեն իրենց երկրում տիրող հակահայկական, արմենաֆոբ տրամադրություններից»:
Նաիրա Զոհրաբյանը ցավով նշեց, որ ինքն այս պահին չունի ադրբեջանական դասագրքեր, որոնցում մոլի հայատյացության օրինակներ կան, որպեսզի դրանք մեծ սիրով նվիրեր ադրբեջանցի պատվիրակներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Հիմա ինչից են դժգոհում ֆաշիզմի ուհիները, ֆաշիզմի ափսեից դուրս են եկել ֆաշիզմ են փնտրում:Չէ, չի լինի, իմ կնքածը աշխարհը չի կարողանա ջնջել, այլ միայն հիմնավորող է:Ֆաշիզմը կարճատես է և հեռվում է իրեն փնտրում:Ակնոզ ֆաշիզմի հումանիտար դերակատարներին:

  2. Ընթերցող says:

    Լավ է արել, որ “Առավոտին” բացատրել է իր իրավացիությունը և փաստեր է բերել հակահայկական քսենոֆոբիայի, բայց շատ կասկածում եմ թե Եվրոպայում կարդում են հայկական մամուլ: “Առավոտին” ասում է, որ ինչ անի:

    Իսկ ինչ է տիկին Զոհրաբյանն արել այդ նույն իրողությունը, փաստերով, Եվրոպական որևէ կենտրոնական թերթի միջոցով, այլ լրատվամիջոցով, բացատրելու համար: Ընդհանրապես, հերթագրված մի երկու ամփոփիչ ու կարճ ելույթից բացի, այդ որտեղ է փորձել նա (կամ հայկական պատվիրակություններն ընդհանրապես) բարձրացնել Ադրբեջանում հակահայկական ֆաշիզմի դրսևորումները փաստերով ու հատ-հատ:

    Իրենց հակաճառել են հրապարակայնորեն Եվրոպայի խորհրդում, ադրբերջանցի կանայք, ու փաստերին անտեղյակ եվրոպացու համար ստացվում է “դու ես ասեցիր, նա ես ասեց”: Միայն հայկական թերթին բողոքել նույն է, որ գնա տուն, բարձի մեջ լաց լինի (պատկերավոր ասած):

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930