Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի մասին» ՀՀ Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը

Սեպտեմբեր 30,2014 16:19

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ սեպտեմբերի 30-ին, շրջանառության մեջ է դրվել

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված
բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել
հայտնի Լիսկա մականվամբ) մասին» Հայաստանի
Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը:
ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԿՐԿԻՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ԲԱՆԴԻՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ՝ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ (ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ԼԻՍԿԱ ՄԱԿԱՆՎԱՄԲ) ՄԱՍԻՆ

Սուրիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանին և նրա խմբակին ծառայություններ մատուցելու, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում բռնազավթված իշխանության երկարաձգումը սպասարկելու համար տիրապետում է բավականին մեծ «արժանիքների». պաշտոնապես նա դատապարտված է եղել բազմաթիվ անգամ տարբեր հանցագործություններ կատարելու փաստերով՝ ծանր մարմնական վնասվածք, պետական գույքի հափշտակություն, անձնական գույքի հափշտակություն, տրանսպորտային միջոցների առևանգում, չարամիտ խուլիգանություն։

liska1

Liska2

Սերժ Սարգսյանի և նրա խմբակի անդամների հիմնական խնդիրն է իրականացնել վերահսկողություն առկա ապօրինի իշխանավարման համակարգում, որի համար անհրաժեշտ են քրեական տարրեր։

Նրանք, մտադիր լինելով շարունակել իշխանության բռնազավթումը, անհրաժեշտություն են տեսել կրկին օգտվել Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից, ով պատրաստ է ցանկացած տիպի պատվերի, ցանկացած հանցագործություն կատարելու:

Փաստացի տարիներ շարունակ Սուրիկ Խաչատրյանի ուղղակի վերահսկողության տակ են գտնվել ՀՀ Սյունիքի մարզի ինչպես տեղական չինովնիկները, այնպես էլ մարզի գործարար շրջանակը։ ՀՀ Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությունը իշխանության բռնազավթիչների համար բացառիկ է։ Անպատժելիության և վախի մթնոլորտի խորհրդանիշ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ հանցագործությունների մասին փաստերը բազմիցս են հրապարակվել զանգվածային լրատվամիջոցներով, սակայն քրեաիրավական պատշաճ արձագանք չեն ստացել։

2013 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունը ակնհայտ դարձրեց Սուրիկ Խաչատրյանի կողմից ղեկավարվող զինված խմբի գործունեությունը, որը տարիներ շարունակ հարձակումներ է գործել անձանց և կազմակերպությունների վրա, զրկել նրանց սեփականությունից, կյանքից և պատճառել բարոյական, առողջական ու գույքային վնասներ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝

Գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք։

Գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեա-իրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում։

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեա-իրավական գնահատականի և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի՝

Դատապարտում ենք ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից:

Դատապարտում ենք Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան ՀՀ Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը։

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՙՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվանմբ) մասին՚ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի ընդունման

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ մարզպետների նշանակումը գործադիր իշխանության կողմից պետք է առավելագույնս հիմնավորված լինի ճիշտ ընտրությամբ, արդարացիությամբ, մարդասիրությամբ, մարզի բնակչության վստահության բարձր աստիճանով, ինչպես նաև որպես պաշտոնատար անձ՝ օրինապահ, կիրթ, գրագետ և պարկեշտ անձի ընտրությամբ:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (ով առավելապես հայտնի է Լիսկա մականվամբ և որի առանձնատան հարակից տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունը և սպանությունը գալիս է լրացնելու Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների քրեական անցյալն ու ներկան) վերանշանակումը հասարակության լայն զանգվածների կողմից անվիճարկելիորեն գնահատվել է որպես վիրավորանք Սյունիքի մարզի բնակչության, որպես անպատժելիության համատարած մթնոլորտի ևս մեկ ցայտուն դրսևորում:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) վերանշանակումը մարզպետի պաշտոնում բնութագրելի է որպես դատապարտելի վարքագիծ և ավելի է խորացնելու անպատժելիության մթնոլորտն ու հասարակություն-իշխանություն անջրպետը՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով:

Հիմնավորմանը կից ներկայացվում են հավելվածներ՝

1) Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն,

2) նշված հարցմանն ի պատասխան Սուրիկ Խաչատրյանի ձերբակալության և դատվածության մասին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքի պատճեն,

3) Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին  aravot.am  կայքում հրապարակված  հոդվածի թղթային տարբերակը:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930