Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը՝ Ջհանգիրյանին. «Քոչարյանի՝ Մարտի մեկի հրամանագրի սահմանադրականության մասին ի՞նչ կասեք» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2014 16:16

«Արտակարգ դրության մասին» օրենքը հակասում է Սահմանադրությանը, ուստի այն հակասահմանադրական է»,-  այսօր ԱԺ նիստում այս հիմնավորմամբ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց «Արտակարգ դրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Նա ասաց. «Սահմանադրությունում նախագահի, դատախազության, Արդարադատության խորհուրդ, բոլորի լիազորությունները թվարկված են սպառիչ: Սպառիչ թվարկմամբ՝ մեր Սահմանադրությունը հակակշռում է պետական ինստիտուտներն ու մարմինները: Մենք օրենքով որեւէ սահմանադրական մարմնի չենք կարող տալ այլ լիազորություն, քան այդ մարմինն ունի Սահմանադրությամբ: 44 հոդվածը սահմանում է այն իրավունքների ցանկը, որոնք նույնիսկ ռազմական դրության եւ արտակարգ դրության պայմաններում չեն կարող սահմանափակվել: Օրենքի հիմնական խնդիրն այն է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը նախատեսվում է Սահմանադրությամբ: ՀՀ նախագահը Սահմանադրությամբ ԶՈՒ-ի կամ ՊՆ-ի միջոցների կիրառման լիազորություն չունի արտակարգ դրության ժամանակ: Նախագահը, ըստ Սահմանադրության, կարող է ԶՈՒ-ին օգտագործել միայն 3 դեպքի ժամանակ՝ երբ հարձակում լինի ՀՀ-ի վրա, հարձակման իրական վտանգ, կամ պետք է պատերազմ հայտարարված լինի: Պետք է հայտարարվի ռազմական դրություն, ամբողջական զորահավաք լինի, նոր որոշում ընդունվի: Հետեւաբար հիմնական ամենախոցելի պահը այս օրենքի սա է՝ արտակարգ դրության ժամանակ ԶՈՒ-ի օգտագործումը, որը հակասահմանադրական է»:

Ալեքսանդր Արզումանյանը Գագիկ Ջհանգիրյանին թե Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի մեկի հրամանագրի սահմանադրականության վերաբերյալ ինչ գնահատական կտա: Նա պատասխանեց. «Ըստ էության, Մարտի 1-ի հրամանագիրն ինքնին հակասահմանադրական է: Երբ նայում ենք 2005-ի Սահմանադրության անցումային դրույթները, նախատեսված էր 2 տարվա ընթացքում օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրությանը: Նախագահը չէր կարող ֆորմալ առումով էլ արտակարգ դրություն հայտարարել, քանի որ դա հակասում էր Սահմանադրությանը: Այն, որ նախագահի այդ հրամանագրում ԶՈՒ-ի կամ ՊՆ-ի միջոցների գործադրումն իրավաչափ չէր՝ դա էլ է ակնհայտ: Հետին թվով են փորձել օրինական տեսք տալ այդ հրամանագրին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930