Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Հարությունյան. «Իմ ընդդիմախոսների ուղեղներում հնության մումիատիպ որդեր են»

Սեպտեմբեր 30,2014 16:10

Այսօր Կամերային երաժշտության տանը կկայանա բանաստեղծ, թարգմանիչ եւ գրականագետ Արտեմ Հարությունյանի հոբելյանական երեկոն: Aravot.am-ի հետ զրույցում բանաստեղծն ասաց, որ կկարդա հատվածների իր վաղ եւ վերջին շրջանի ստեղծագործություններից:

Հետաքրքրվեցինք՝ իրեն գնահատված համարո՞ւմ է: Արտեմ Հարությունյանի ձեւակերպմամբ. «Մեծ մասամբ գրողներին, թվում է, թե իրենք ավելին են, իմ պարագայում այո՛, ես ավելին եմ, չնայած ինչ խոսք, լրիվ չենք գնահատվում, անտաղանդների պատճառով կորցրել ենք մեր հիմնական լսարանը, հայ ընթերցողներից շատերը դեռ թափառում են «Ես քո սիրով, դու ուրիշի» բանաձեւի ներքո, նեյնիմ են սիրում, մորմոքումներ, աշխարհն էս ի՞նչ է… Չկա առարկայական պատկերում, որը մեր պոեզիայի թուլություններից մեկն է, չկա էպոխան: Ինչ վերաբերում է ինձ, գտնում եմ, որ ահագին բան բերել եմ, փոխել եմ ինչ-որ չափով իմ սերնդի հետ միասին՝ հայ պոեզիայի դեմքը, ջնջել պատմության եւ պոեզիայի միջեւ ընկած ցանկապատը»:

Ընդդիմախոսներին Արտեմ Հարությունյանը խորհուրդ է տալիս զարգանալ: «Իմ շատ ընդդիմախոսներ վատ վիճակում են, որովհետեւ ճաշակ չի զարգացել, գալիս են ցածրորակ ընտանիքներից ու ցածրաճաշակ ընթերցումներից, ընդհանրապես չեն ընթերցել՝ իրենց ուղեղը համարելով իմաստության շտեմարան: Նրանցից շատերի ուղեղներում հնության մումիատիպ որդեր են ու մեռած է պոեզիան»,-իրեն բնորոշ սարկազմով ասաց Արտեմ Հարությունյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալվարդ says:

    Այս մարդուց շատ բան ունեն սովորելու շատերը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930