Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 24 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին, որի մոտ եղել է դիտահորի կափարիչ: Նա հայտնել է, որ կափարիչը ժամը 19.30-ի սահմաններում գողացել է Ամիրյան փողոցի թիվ 24 տան դիմացի դիտահորի վրայից:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն