Ռուսաստանի ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգայի 9-րդ տուրում Գրոզնիի «Թերեքը» 2:1 հաշվով հաղթել է «Ռոստովին»:
Հանդիպումից առաջ ֆուտբոլիստները եւ ֆուտբոլասերները մեկ րոպե լռությամբ հարգել են «Թերեքի» ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի հիշատակը, որն օրերս մահացել է քաղցկեղից:
Խաղից հետո գրոզնեցիների ավագ Օլեգ Իվանովն ակումբի կայքէջին ասել է. «Շատ ափսոս, որ նրա ճակատագիրն այդպես դասավորվեց: Հուսով եմ` բժիշկները մի օր այդ սարսափելի հիվանդության բուժումը կգտնեն: Հաղթանակը նվիրում ենք Գրիշա Սիմոնյանի հիշատակին եւ մեր բոլոր երկրպագուներին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` «Թերեքի» կայքէջի