Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյան. «Պետք ըլնի, նորից եմ հայհոյում, բայց ես թաքուն չեմ անում էդ ամեն ինչը»

Սեպտեմբեր 30,2014 13:31

«Ինչը որ ժողովրդին օգտակար ըլնի, էն էլ կկատարենք, իրանց պահանջներով չի: Պետության կարգավիճակով կկատարենք, ոչ թե իրանց ասելով»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն (Շմայս)`անդրադառնալով ոչ իշխանական ուժերի հանրահավաքներին ու պահանջներին: Ըստ նրա, ոչ ոք չի կարող պետության հետ խոսել պահանջներ ներկայացնելով. «Էս երկրում չկա մեկը, որ ժամկետ դնի ինչ-որ պետության վրա ու ուզենա իրա ասած բաները կատարվի: Ինչ որ պետականորեն կատարվելու ա, կատարվում ա»:

Լրագրողների դիտարկմանը, որ պահանջները ոչ թե պետությանը, այլ իշխանություններին են ներկայացվում ու պետք չէ նույնականացնել իշխանությանը պետության հետ, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Պետությունը մի հատ ա, էդ միտինգավորներներն էլ են մեր ժողովուրդը: Եթե դու երկու դրոշակ ունես, կարաս էթաս քո դրոշակների տակ խաղաս»:

Ընդհանուր առմամբ նա նորմալ է վերաբերվում ոչ իշխանական ուժերի հանրահավաքներին. «Եթե ընդդիմություն չըլնի երկրում, ուրեմն հարյուր տոկոսով ամեն ինչ պտի լավ ըլնի»:

Հարցին, թե ԲՀԿ-ին համարո՞ւմ է ընդդիմություն, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ինքը առաջուց էլ միշտ էլ պետության համար ընդդիմություն ա եղել, և ես նորմալ եմ գնահատում դա: Ընդդիմությունը, եթե ինչ-որ մի բան տեսնում ա սխալ կամ ճիշտ, պետք ա իրանք էլ իրանց խոսքն ասեն: Բայց ձեր նման չեմ համարում ես թշնամիներ, որ ըտենց կոպիտ եք խոսում: Նրանք էլ մեր ժողովուրդներն են»:

Դիտարկմանը, որ նրանք իշխանափոխություն են ուզում, պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ լսել նման բան: Նույն Ծառուկյան Գագոն երբևիցե չի ասել՝ իշխանափոխություն: Անունը ի՞նչ ա, չեմ իմանում՝ Արամ Մանուկյան ա, ինչ ա, նախագահի հասցեին ըտենց բաներ ա ասում, նշանակում ա, նա իրա տունն էլ ա էդ վիճակով կարգավորում, հայհոյանք ա անում միտինգի ժամանակ նախագահին: Դա երկրի ֆլագն ա, երկրի դրոշն ա, ուրեմն նրանք սրբություն չունեն, որ նախագահին…»:

Լրագրողները հիշեցրեցին, որ ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք, այդ թվում նաեւ ինքը, հենց Ազգային ժողովում են անթույլատրելի վարք դրսևորում ու անթույլատրելի բառապաշարով խոսում, հայհոյում: «Պետք ըլնի, նորից եմ հայհոյում, բայց ես թաքուն չեմ անում էդ ամեն ինչը, բայց ոչ երկրի նախագահի հասցեին: Դա նշանակում ա՝ դու սրբություն չունես, ես անհատին եմ հայհոյում, իսկ երկրի դրոշին, հիմնին, նախագահին, դա ամբողջ աշխարհի համար ես համարում եմ դավաճան: Ընդդիմադիրներին մենք չենք հայհոյել երբեք, ընդամենը իրենց տեղն ենք դրել»,- պատասխանեց Առաքել Մովսիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930