Մեքսիկայի 3-րդ դիվիզիոնի առաջնության «Ավիսպոնես» ֆուտբոլային ակումբի մարզիչն ու ֆուտբոլիստները գնդակահարվել են հանցագործ խմբավորման կողմից ավտոբուսի վրա հարձակման ժամանակ:
Ողբերգությունը տեղի է ունեցել Մեքսիկայի հյուսիսում գտնվող Իգուալա քաղաքում: Զինված խմբավորումն անակնկալ հարձակվել է ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, մահացու վիրավորել մարզիչ Պեդրո Ռենտիրիոյին եւ պատանի ֆուտբոլիստ, 15-ամյա Դավիդ Գարսիային: Թիմի եւս մի քանի խաղացողներ ծանր վիրավորվել են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ntv.ru-ի
Կարդացեք նաև