Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե առեւտրականները բողոքում են, որովհետեւ դժգոհ են նոր օրենքից. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 30,2014 12:20

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, թե առեւտրականների՝ շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ բողոքի ակցիաների համար մեղավոր են լրագրողներն ու ընդդիմությունը, որովհետեւ նրանք են գրգռում ու ոտքի հանում մարդկանց։

«ՉԻ» – Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե առեւտրականները բողոքում են, որովհետեւ դժգոհ են նոր օրենքից։ Պարզվում է՝ օրենքը կապ չունի, նրանք դժգոհ են, որովհետեւ լրագրողներն են նրանց հրահրում դժգոհ լինել։ Եվ ընդհանրապես՝ ամեն ինչի համար էլ լրագրողներն են մեղավոր։ Նրանք այնքան են «կռռում», որ տնտեսությունը չի աճում, Հայաստանը մտնում է ԵՏՄ, մարդիկ արտագաղթում են, Լիսկային մարզպետ են նշանակում, մի խոսքով՝ փորձանք փորձանքի հետեւից։

Իսկ ընդհանուր առմամբ Բուռնաշն, իհարկե, իրավացի է։ Տեսեք՝ Հյուսիսային Կորեայում, օրինակ, ոչ լրագրողներ կան, ոչ ընդդիմություն։ Երբեւէ տեսե՞լ եք, որ այնտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որ բանի դեմ բողոքեն։ Իհարկե չեք տեսել. բոլորը գոհ են ու երջանիկ։ Հետո՞ ինչ, որ տարեկան 30-40 հազար մարդ մեռնում է սովից:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930